ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ. «400 ՀՈԳՈՎ ՀԵՆՑ ՀԻՄԱ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ, ԹՈՂ ՄԵՆԱԿ ՀՐԱՄԱՆ ՏԱՆ»
Արխիվ 12-16ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ. «400 ՀՈԳՈՎ ՀԵՆՑ ՀԻՄԱ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ, ԹՈՂ ՄԵՆԱԿ ՀՐԱՄԱՆ ՏԱՆ»
«Հայկական լեգեոն» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ, ազատամարտիկ Աղասի Կարապետյանն «Իրավունքին» հայտնեց, որ իրենց ՀԿ-ի ջանքերով Հրազդանում վերանորոգվում է մարզադպրոց, որտեղ անվճար կանցկացվեն կարատեի դասեր: «Պաշտպանության նախարարության հետ համագործակցելով` նամակ հղեցինք Հրազդանի քաղաքապետարանին` խնդրելով մեզ անվարձահատույց տարածք տրամադրել, որպեսզի բանակային տարիքի աշակերտներին` 11-12-րդ դասարանցիներին փոխանցենք մեր գիտելիքները, ինչպես նաեւ մարտարվեստի դասընթացներ` անվճար հիմունքներով»,- մանրամասնեց ազատամարտիկը:
ՀԿ նախագահի խոսքերով` մարզադպրոցի վերանորոգումից հետո ՀԿ-ի ներկայացուցիչները աշակերտներին փոխանցելու իրենց գիտելիքներն ու հմտությունները, որոնք ապագա զինվորներին բանակում պետք կգան:
Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կազմակերպած դիվերսիային` Աղասի Կարապետյանը կատարվածն ու հակառակորդին լկտի անվանեց. «Իրենք միշտ էլ գալու են, միշտ էլ հրադադարի խախտում են անելու եւ միշտ էլ կոտորվելու են: Մի ժամանակ, եթե գիշերով էին գալիս, հիմա ցերեկով են գալիս` առավոտյան 8:30-ին: Դրանց պատասխանը պետք է տրվի ու տրվում է: 400 հոգով պատրաստ ենք հենց հիմա, միայն թե հրաման լինի, ասեն` գնացեք»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
