Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԿՈՒՐՍԱՆՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԸ ԴԵՊՔԻ ՕՐԸ «ԱԼԿՈՀՈԼԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ

Արխիվ 12-16

ԿՈՒՐՍԱՆՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԸ ԴԵՊՔԻ ՕՐԸ «ԱԼԿՈՀՈԼԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ ԵՂԵԼ»

 


Հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանված Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ կասկածվող չորս կուրսանտներն ալկոհոլ են օգտագործած եղել: «Ապացուցվել է այն փաստը, որը բազմիցս հերքել են մեղադրյալների պաշտպանները:  Այն, որ նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել, դա մեկ անգամ եւս խոսում է այն մաաին, որ նրանք ինստիտուտում արտոնյալ կարգավիճակում են եղել»,- iravunk.com-ի հետ զրույցում ասաց սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի իրավահաջորդ, փաստաբան Գարիկ Գալիկյանը:


Փաստաբանի խոսքով.


- Բոլորս էլ են ականատես ենք եղել, որ նմանատիպ ողբերգությունների ժամանակ տուժողների իրավահաջորդները շոու են սարքում, իսկ այս պարագայում Հայկազ Բարսեղյանի հարազԱտները հանգիստ սպասում են նախաքննության ավարտին:


Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հ. Բարսեղյանի 4 համածառայակցի: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Դեպքից հետո հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և մեղադրանք է առաջադրվել ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ