ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ ՔԻՉ ԱՌԱՋ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԵՎ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵԼ
Արխիվ 12-16ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ ՔԻՉ ԱՌԱՋ
ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԵՎ
ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵԼ
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի`Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության մեջ մեղադրվող եղբորորդին Սեդրակ Օսիպյանը «քիչ առաջ ներկայացել է նախաքննական մարմնին` ցուցմունք տվել եւ գնացել: Նա ցուցմունքում մեկ անգամ եւս նշել է, որ կապ չունի դանակահարության հետ»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Նշենք, որ երեկ Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը փոխվել է` ստորագրությամբ չհեռանալու մասին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
