Օլանդը ԼՂ հարցը կքննարկի հայ և ադրբեջանցի գործընկերների հետ
Արխիվ 12-16Օլանդը ԼՂ հարցը կքննարկի հայ և ադրբեջանցի գործընկերների հետ
Եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Արլեմ Դեզիրը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին և 25-ին Երևան և Բաքու այցի ժամանակ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:
Novosti Armenia-ի փոխանցմամբ`նա մասնավորապես հայտնել է.
«Հանրապետության նախագահը, ցանկանալով աջակցել դիվանագիտական նախաձեռնությունների վերսկսմանը, 2014-ի հոկտեմբերի 27-ին գումարել է գագաթնաժողով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջին մարդասիրական քայլի՝ անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակման մասին»:
