Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

20 - 26 մարտ

Արխիվ 12-16

20 - 26 մարտ


ԽՈՅ- Հաջողություն կարող են ակնկալել մտավոր գործունեությամբ զբաղվողները: Եթե դուք վաղուց փնտրում էիք ձեր սիրո ասպետին կամ դիցուհուն, այս շաբաթ նրան հանդիպելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում, որ ձեզ կխրախուսեն ղեկավարները:

ՑՈՒԼ- Այս շաբաթվա առաջին կեսը կարող է եկամտաբեր լինել, ընդ որում, եկամուտ կստանաք հիմնականում ոչ ձեր մշտական աշխատանքից: Կարող եք ակնկալել նաեւ պարտքի վերադարձ: Այս շաբաթ ընդհանրապես հիանալի ինքնազգացողություն կունենաք եւ մեծ աշխատունակություն կցուցաբերեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Ստիպված կլինեք շատ աշխատել, սակայն կարող եք նաեւ լավ վարձատրվել: Այդ օրերի համար կարող եք ծրագրել թե՜ գործնական, թե՜ անձնական հանդիպումներ: Հաջողություն կարող եք ունենալ սիրային հարցերում, ինչպես նաեւ հաջող գործարք կկնքեք:

ԽԵՑԳԵՏԻՆ- Չի բացառվում, որ ձեր թշնամիները կբամբասեն ձեզնից, ընդ որում, հիմնական թիրախ կհանդիսանա ձեր անձնական կյանքը: Նկատի ունեցեք, որ շաբաթվա սկզբին մտերիմների հետ հարաբերությունները կարող են բարդանալ: Պահպանեք առողջությունը:

ԱՌՅՈՒԾ-
Այս շաբաթ հաջողության կհասնեն նրանք, ովքեր գործում են հանպատրաստից, համարձակորեն: Ուշադիր եղեք բոլոր առաջարկությունների նկատմամբ, քանի որ դրանք կարող են ձեր ապագայի հիմքը դառնալ: Շաբաթվա երկրորդ կեսին օրերը կընթանան ձանձրալի:

ԿՈՒՅՍ- Կարիերայի բնագավառում լուրջ առաջխաղացում մի ակնկալեք, չնայած կարող եք աչքի ընկնել ձեր մասնագիտական ընդունակություններով: Եթե ցանկանում եք տեղափոխվել այլ աշխատանքի, այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկեք: Շաբաթվա երկրորդ կեսին առաջին պլան կմղվեն ընկերները:

ԿՇԵՌՔ- Շաբաթվա սկիզբը կարող է հաջող լինել ինչպես բիզնեսի եւ կարիերայի, այնպես էլ հանգստանալու եւ ճանապարհորդության համար: Ուշադիր եղեք արտասահմանից եկող առաջարկների նկատմամբ: Շտապեք, քանի որ շաբաթվա երկրորդ կեսին ձեր հաջողությունները կավարտվեն:

ԿԱՐԻՃ- Շաբաթվա սկզբի համար լուրջ գործեր մի ծրագրեք, ուշադիր եղեք առողջության եւ փողի նկատմամբ: Խուսափեք խոշոր գնումներից եւ սուր արտահայտություններ անելուց: Արդեն հինգշաբթի կյանքը կընթանա նորմալ հունով, բայց մեծ հաջողություններ չեք ունենա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Կարող եք հաջողություն ակնկալել ե՜ւ բիզնեսում, ե՜ւ ստեղծագործական աշխատանքում, ուստի չհրաժարվեք հետաքրքիր առաջարկներից: Շաբաթվա երկրորդ կեսին ընտանեկան հարցերում դրական տեղաշարժեր կնկատվեն, եւ չի բացառվում երկրորդ մեղրամիսը:      

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-
Տղամարդիկ պետք է ուշադիր լինեն առողջության նկատմամբ, իսկ կանայք թող զբաղվեն իրենց արտաքինով, այցելեն կոսմետոլոգի... Ծախսերը իզուր չեն անցնի. կանայք հոյակապ տեսք կունենան: Շաբաթվա կեսին ստիպված կլինեք շատ ժամանակ անցկացնել ընկերական շրջապատում:       

ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկզբին այնպիսի բարձր տրամադրություն կունենաք, որ նույնիսկ կմոռանաք, որ հանգստյան օրերը մնացել են հետեւում, եւ կզվարճանաք մինչեւ հինգշաբթի: Հատկապես սիրահարների բախտը կբերի: Բայց ստիպված կլինեք շուտով երկնքից երկիր իջնել եւ զբաղվել ընտանեկան մանր հոգսերով:

ՁԿՆԵՐ- Շաբաթվա սկզբին ընտանեկան հարաբերությունները կկարգավորվեն, բայց այդ օրերը հաջող չեն լինի լուրջ գործնական նախաձեռնությունների եւ բիզնեսի հարցերում, այնպես որª շատ թե քիչ կարեւոր գործերը հետաձգեք շաբաթվա երկրորդ կես: Մի մոռացեք անձնական կյանքի մասին եւ ձեզ ու ձեր մտերիմին ուրախացրեք ինչ-որ բանով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ