Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Եկանք, տեսանք, պարտվեցինք:


ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՐՀՆԵՐ

Ըստ Գալուստ Սահակյանի` ԱԺ-ում ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները կներկայացնեն ԲՀԿ-ի անցյալը, իսկ մնացածը` ապագան:

% % %
ՈՎ Ո՞ՒՄ

Ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ ԲՀԿ խմբակցությունից հեռացած 11 պատգամավորներ որոշել են թիմ կազմել ու ԲՀԿ-ի հետ գրազով խաղալ:


% % %
ԻՐԱՎԻՃԱԿ
(ԱԲՐԱՀԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ` ԲՀԿ-Ի
ԻՆՏՐԻԳՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ըստ խառնակիչների միության` վերջին իրադարձությունից հետո ԲՀԿ-ի Աբրահամը դուրս եկավ:


% % %
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

Մինչեւ Րաֆֆու վերադառնալը` Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը Բաղրամյան 26-ում սահմանադրական բարեփոխումների քննարկումների պատրվակով երկու անգամ նրան ուրացան:


ՄԻԱՄՍՅԱԿԻ ՍԻՆԴՐՈՄ

Կանանց միամսյակի ամենապահանջված քաղաքական գործիչը Ծաղիկ Ռուբոն ա:


% % %
ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա

Եթե ՕԵԿ-ի դեպքում` Արթուր Բաղդասարյանի բացակայությամբ, կուսակցություն գոյություն չի ունենա, ապա ԲՀԿ-ում Նառա կա:


% % %
ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ
(ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ռոբերտ Քոչարյանը քաղաքականապես մեռավ, կեցցե նախագահ Սերժ Սարգսյանը:


% % %
ԴԱԺԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, ԴԱԺԱՆ ԲԱՐՔԵՐ
(ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ`
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՀԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋԵՐՍ ՏԱՐԱԾԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


ԼՏՊ-ն երկնեց, Լյովիկ ծնեց…

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ