Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՌՈՒՍԱԿԱՆ ՓՈՂԵՐԸ ԿՀԱՍՆԵՆ ՏԱՎՈՒՇ

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱԿԱՆ ՓՈՂԵՐԸ ԿՀԱՍՆԵՆ ՏԱՎՈՒՇ


Առաջիկա հինգ տարիներին Ռուսաստանը 5 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքների զարգացման համար: Ծրագիրը, որում կներառվեն սահմանամերձ համայնքների 62 հազար բնակիչներ, իրականացվելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ¥ՄԱԶԾ¤ միջոցովª ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ: Այս մասին նախօրեին համաձայնագիր ստորագրեցին Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, մեր երկրում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն եւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
45 ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ՀԱՄԱՐ

Մանրամասնելով ծրագրի նպատակային ուղղվածությունըª ՌԴ դեսպան պարոն Վոլինկինը նշեց. "Ռուսաստանը շարունակաբար ուղղորդում է իր ջանքերըª աջակցելու իր միջազգային գործընկերներինª կայուն զարգացում ապահովելու նպատակով: Ռուսաստանի միջազգային զարգացման նպատակով տրամադրվող աջակցությունն առաջնահերթորեն ստանում են ԱՊՀ երկրները եւ Եվրասիական ինտեգրման գործընկերները, որոնք մեր երկրի հետ ունեն ավանդական տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապեր: ՄԱԶԾ ծրագրի կարեւորությունը նրա թիրախ հանդիսացող Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բազմակողմ զարգացումն է...":
Այս ծրագրում Տավուշի մարզի ընտրությունն իրականացվել է որոշակի ուսումնասիրությունների եւ մի շարք հանգամանքներ նկատի առնելու արդյունքում: Նախª Տավուշն իր տարածքով հայաստանյան ամենամեծ մարզերից է, սակայն նրա 5 քաղաքային եւ 57 գյուղական համայնքներից 45-ը սահմանամերձ են: Այսինքնª բացի այն հայտնի խնդիրներից, որոնք ունեն մեր մյուս մարզերը, Տավուշի պարագայում գումարվում է նաեւ հիշատակված գործոնից բխող բոլոր հետեւանքներըª սահմանին մոտ գտնվելու պատճառով չմշակվող հողատարածքներ, ենթակառույցների հետ կապված խնդիրներ եւ այլն: Եվ արդյունքումª ծրագիրը միտված է հենց այդ խնդիրներից բխող մի շարք միջոցառումների իրականացմանը: Այդ թվումª նախատեսվում է գյուղմեխանիզացիայի առնվազն 4 կայանների կառուցում, մոտ 90 էներգա եւ ջրախնայող ջերմոցների եւ մոտ 30 ժամանակակից փոքր ագրոարդյունաբերական ձեռնարկությունների, գյուղմթերքների պահպանման 3 սառնարանային պահեստարանների հիմնում, 120 հա նոր պտղատու եւ խաղողի այգիների տնկում: Կա նաեւ կրթական, մասնագիտական օժանդակության բաղադրիչ եւ այլն:

ԿՀԱՋՈՐԴԵ՞Ն ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ

Իհարկեª միանգամայն դրական նախաձեռնություն է: Սակայն հաշվի առնելով առաջադրված խնդիրը, ֆինանսական հատկացումը մի փոքր համեստ տեսք ունի: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում, որ ՌԴ-ի հատկացումներով ¥նույնպես ՄԱԿ-ի խողովակով¤ ավելի մեծ ֆինանսական ծավալներով այլ ծրագրեր եւս կան Հայաստանում: Օրինակª մինչեւ 2010թ.-ից 2016թ.-ը շարունակվող "Դպրոցական սննդի կայունության զարգացման" 20 միլիոն դոլարանոց ծրագիրը ¥ՌԴ-ի ֆինանսավորումը 18,48 միլիոն է¤, "Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, պրոֆիլակտիկայի հարցերով տեխնիկական օգնության" 16,5 միլիոն դոլարանոց ծրագիրը եւ այդպես շարունակ:
Սակայն կա նաեւ մեկ հանգամանք, որը զգացվեց ՌԴ դեսպանի ելույթից. "Այս ծրագիրը կարեւոր է նրանով, որ ուղղված է հանրության այնպիսի խոցելի հատվածի համալիր զարգացմանը, ինչպիսին է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքները: Եվ այս նպատակին ուղղված դրական փորձառությունը հնարավոր կլինի փոխանցել երկրի մյուս համայնքներին...":
Դեսպանի վերջին միտքը հուշում է, որ, թեեւ Տավուշի ծրագիրը համեմատաբար համեստ տեսք ունի, սակայն դա փորձնական է, եւ հաջողության դեպքում ռուսական ֆինանսական աջակցության նման ծրագրեր նախատեսվում է իրականացնել նաեւ հայաստանյան այլ սահմանամերձ բնակավայրերում: Մեկ այլ հանգամանք եւս հաշվի առնենք. տարիներ շարունակ տարբեր հնչեղ անվանումների տակ նման օգնության ծրագրեր Հայաստանում իրականացվել են հիմնականում հայտնի միջազգային ֆինանսական կառույցների կողմից, որոնք սակայն, ըստ էության, այսպես ասածª ենթակառուցվածքային բնույթի նպատակային ուղղվածություն են ունեցել: Կոպիտ ասածª կառուցվել են ճանապարհներ ու նման բաներ, թե դրանցով գյուղացիներն իրենց ապրանքը կտանեն, կվաճառեն եւ կապրեն: Բայց եթե գյուղացին ապրանք արտադրելու հնարավորություն չունի, այդ ճանապարհներն էլ առաջին իսկ անձրեւը քշում-տանում է, ապա ծրագրի նպատակահարմարությունն էլ դառնում է, մեղմ ասած, կասկածելի: Տավուշի դեպքումª ծրագիրն արդեն ուղղված է կոնկրետ անձանց, այն էլª 62 հազար մարդու, այսինքնª հատկացումը սկզբունքորեն այլ խնդիր է լուծում: Եվ եթե այն նաեւ տարածվի, թերեւս արդյունքը կունենանք:
Այլ բան, որ սրա հետ մեկտեղ, Ռուսաստանը նաեւ այլ գործնական խնդիրներ կարող է լուծել Հայաստանում: Գլխավոր ակնկալիքն իհարկե նաեւ քաղաքական հարթությունում է: Խոսքը աբխազական երկաթուղու մասին է, որի լուծումն ինչքան էլ բարդ, բայց ՌԴ-ն գտնել կկարողանա: Լուծելի է նաեւ Իրանի ուղղությամբ երկաթուղու խնդիրը, որը միանգամից էական տրանզիտային եւ տնտեսական զարգացման հեռանկարներ է բացում ոչ միայն Հայաստանի, այլ նաեւª Վրաստանի եւ Աբխազիայի համար, ինչն արդեն քաղաքական հարթակում Ռուսաստանին կփոխհատուցի բոլոր ներդրումները: Իսկ շատ ավելի կոնկրետ խնդիրներիցª Ռուսաստանը կարող է, ասենք, իրականացնել գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումների, թեկուզեւª մեքենատրակրորային կայաններ հիմնելու սեփական բիզնես-ծրագիրն իրականացնելու միջոցով: Կամª պարարտայնութերի, թունաքիմիկատների, սերմացուի... Դա արդեն իսկ էական օժանդակություն կլիներ Հայաստանի գյուղատնտեսությանը, այդ թվումª նույն սահմանամերձ գոտիներին: Հիշեցնենք թեկուզեւ այն, որ հենց ռուսական ցորենի եւ գարու էլիտար սերմացուի Հայաստան ներկրումն արդեն իսկ որոշակիորեն փոխեց հայաստանյան գյուղատնտեսության դեմքը, եւ այս կարգի նոր ծրագրեր եւս կարելի է ակնկալել: Չնայածª մինչ այս կա լուծելու մեկ ոչ պակաս կարեւոր խնդիր: Ռուսաստանն ամեն դեպքում մեր երկրի համար թիվ 1 օտարերկրյա ներդրողն է: Մինչդեռ շարունակում է հայաստանյան քարոզչական դաշտում Արեւմուտքին պարտվել, եւ քանի դեռ այս իրավիճակն արմատապես չի փոխվել ¥ինչն, ի դեպ, դժվար չէ, հաշվի առնելով հայաստանյան հանրության հսկայական աջակցությունը¤, ապա ամեն մի գործնական քայլ էլ, որ ՌԴ-ն ձեռնարկի Հայաստանում, կմնա ստվերում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ