ՍՈՐՈՍԸ ԳՐԱՆՏՆԵՐ Է ՏԱԼԻՍ "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16"Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան" հաստատության, կամ նույն ինքը` Սորոսի հիմնադրամի կայքում 2014-ին տրամադրված գանտների ցուցակում հայտնաբերեցինք 2 առավել քան տարօրինակ դրամաշնորհներ` 4000-ական դոլարի չափով: Առաջինը թվագրված է հոկտեմբերի 24-ով, տրված է "Նոր սերունդ" ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանին, եւ դրա նպատակն է "օժանդակել խտրականության դեմ ռազմավարական դատավարություններին: Մասնավորապես, գործի շրջանակներում հարց է բարձրացվելու` արդյոք "Իրավունք" թերթի հրապարակման մեջ առկա է ատելության խոսք ԼԳԲՏ համայնքի նկատմամբ": Երկրորդ գրանտը թվագրված է հոկտեմբերի 27-ով, տրված է համասեռամոլապաշտպան "ՓԻՆՔ Արմենիա" ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանին, եւ նպատակն է "օժանդակել խտրականության դեմ ռազմավարական դատավարություններին: Մասնավորապես գործի շրջանակներում հարց է բարձրացվելու` ատելության խոսքի առկայության մասին` այն հրապարակման մեջ, որը պարունակում է "ազգի թշնամիների" ցուցակ, որը հիմնվում էր անձանց առնչությանը ԼԳԲՏ համայնքին: Այս գործով 16 հոգի պատրաստ են պաշտպանել իրենց` խտրականության չենթարկվելու իրավունքները դատական կարգով":
Այ քեզ բան, փաստորեն Սորոսի հիմնադրամը փող է տալիս համասեռամոլապաշտպան ՀԿ-ներին` կոնկրետ լրատվամիջոցի` "Իրավունք" թերթի դատական հետապնդումն իրականացնելու համար: Այսինքն, սույն հիմնադրամը ֆինանսավորում է խոսքի եւ մամուլի ազատության հետապնդումները Հայաստանում, կոնկրետ թիրախավորելով մեկ լրատվամիջոց: Այդտեղ փաստորեն առկա է բացահայտ ֆինանսական միջամտություն դատական գործերին, ու թերեւս այդ դրվագը հարկ է դարձնել դատախազության հետազոտության առարկա: Իսկ ընդհանրապես, ժամանակն է պետականորեն դադարեցնել Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում, քանզի այն օժանդակում է ոչ միայն ազգ եւ պետություն քայքայող ծրագրերին, այլեւ պայքարում է ընդդեմ հիմնարար ժողովրդավարական արժեքի` խոսքի եւ մամուլի ազատության:
Ա. ԱՐԱՄՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
