Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՐԴՅՈՔ ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՆՑՆԵԼ ՊԱՐՏԱԴԻՐ 12-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅԱՆ

Արխիվ 12-16

ԱՐԴՅՈՔ ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՆՑՆԵԼ ՊԱՐՏԱԴԻՐ 12-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅԱՆ


Երեկ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի,  երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովում տեղի ունեցավ հետաքրքիր բանավեճ` ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆԱՅՆԻ եւ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ միջեւ: Թեման աղմուկ հանած 12-ամյա պարտադիր կրթության նախագիծն է, որն առաջարկում է Ա. Աշոտյանը, եւ որի մասին բազմաթիվ սուր քննարկումներ են եղել ԱԺ-ում:
Իր խոսքում Հ. Բաբուխանյանը նշեց, որ մինչեւ պարտադիր 12-ամյա կրթության անցնելը, պետք է նախ ձեւավորվեն երեկոյան եւ հեռակա կրթության համակարգերը, որպեսզի այն երիտասարդները, ովքեր ցանկանում են ե՛ւ աշխատել, ե՛ւ սովորել, ունենան դրա հնարավորությունը: Բացի այդ` Հ. Բաբուխանյանը նշեց, որ մինչեւ 12-ամյա կրթություն պարտադրելը, պետք է կարգի բերել ավագ դպրոցը: "Այսօր շատ ծնողներ փող են տալիս, որ իրենց երեխաները 12-րդ դասարանում չհաճախեն դպրոց: Դրա հետ մեկտեղ` էլի փող են տալիս, որ իրենց երեխաներին գիտելիքներ հաղորդեն կրկնուսույցները: Նշանակում է, որ ավագ դպրոցում բուհ ընդունվելու համար բավարար գիտելիքներ չեն օգտագործում, մենք էլ ստիպում ենք, որ երիտասարդները պարտադիր գնան սովորեն այնտեղ":
Ա. Աշոտյանը իր տեսակետները հայտնեց վերոհիշյալ հարցերի շուրջ` ասելով, թե կրկնուսույցի մոտ երեխային տանելը մեզանում դարձել է ազգային ավանդույթ, իսկ աշխատող երիտասարդները կարող են աշխատել նաեւ երեկոյան ժամերին: Այնուամենայնիվ, նախարարը դեմ լինելով ավագ դպրոցների պարագայում հեռակա կամ երեկոյան ուսուցման ձեւերին (ինչն իր կարծիքով կբերի ավարտական վկայականների վաճառքին), դեմ չէր այդ ուսուցման ձեւերին` ուսումնարաններում եւ տեխնիկումներում: Նա նշեց, որ արդեն իսկ հեռակա, երեկոյան ուսուցման ձեւը միջին մասնագիտական կրթության համակարգում գործում են:
Հաջորդ հարցը, որի շուրջ քննարկումներ ծավալվեցին նախարարի ու պատգամավորի միջեւ, օրենքի այն դրույթն է, որով պետությունը երաշխավորում  է անվճար ուսուցումը ավագ դպրոցներում, բայց ոչ տեխնիկումներում եւ ուսումնարաններում: Ըստ Հ. Բաբուխանյանի` օրենքը պարտադրում է 12-ամյա կրթությունը, ապա պետք է նաեւ երաշխավորի այդ կրթության անվճար լինելը ոչ միայն ավագ դպրոցներում, այլեւ միջին մասնագիտական կրթության համակարգում, քանի որ դեռ պարզ չէ, թե եկող կառավարությունն ինչ մոտեցումներ կցուցաբերի վերոնշյալի վերաբերյալ: Նախարարը համաձայնելով պատգամավորի դիտարկմանը` նշեց, որ փաստացի կառավարությունն այնքան պետպատվերով տեղեր է սահմանում տեխնիկումներում, որ այդտեղ էլ անվճար սովորելու հարցը լուծված է: Այնուհետեւ ավելացրեց` եկեք օպտիմիստորեն տրամադրվենք եկող կառավարությանը, ինչի հետ Հ. Բաբուխանյանը այդքան էլ համակարծիք չէ, նշելով, որ որքան էլ օպտիմիստորեն տրամադրվեն, պետք է զգուշավորություն ցուցաբերել. "Այսօրվա կառավարությունը հարցը լուծում է, բայց կարող է եկողը հարցը չլուծել, եւ կմնա պարտադրանքը` առանց երաշխիքի": Այստեղ քննարկմանը միջամտեց ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը` փորձելով հասկանալ, թե ինչն է իր գործընկեր պատգամավորի պեսիմիզմի պատճառը, ինչին ի պատասխան` Բաբուխանյանը հակադարձեց. "Իմ կյանքի փորձը եւ մարդկանց տրամադրությունը" :
Եզրափակելով խոսքը` պարոն Բաբուխանյանն ասաց, որ թեեւ նպատակը շատ գովելի է, բայց համակարգը դեռ պատրաստ չէ պարտադիր 12-ամյա կրթության անցնելուն, իսկ երբ նման վիճակում կա պարտադրանք, ապա այն ժողովրդի մոտ առաջ է բերում հակազդեցություն: Նա նաեւ նշեց, որ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությանը կներկայացնի գրավոր առաջարկներ:


ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ ՉԿԱ

Ըստ տարածված լուրերիª կապված հանրապետությունում տարածված սեզոնային վիրուսի հետ, հնարավոր է դպրոցների մեկշաբաթյա գարնանային արձակուրդները եւս մեկ շաբաթով հետաձգվեն: Թե որքանով է տարածված տեղեկությունը ստույգ փորձեցինք պարզել ԿԳ նախարարի մամուլի խոսնակ ԶՈՀՐԱՊ ԵԳԱՆՅԱՆԻՑ, ով մասնավորապես ասաց.
- Եթե նման անհրաժեշտություն լինի, եւ Առողջապահության նախարարությունը դիմի մեզ, ապա մենք դրա մասին նախապես կհայտարարենք: Այս պահի դրությամբ, համենայնդեպս, ԱՆ-ն մեզ չի դիմել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ