Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԷԴ ԵՐԵԽԵՔԸ ՉԻՇԻԿԻՑ ԿԱՄ ԿԱԹԻՑ ԿՏՐՎԵ՞Լ ԵՆ, ՈՐ ԴՊՐՈՑ ԳՆԱՆ"

Արխիվ 12-16

"ԷԴ ԵՐԵԽԵՔԸ ՉԻՇԻԿԻՑ ԿԱՄ ԿԱԹԻՑ ԿՏՐՎԵ՞Լ ԵՆ, ՈՐ ԴՊՐՈՑ ԳՆԱՆ"

Ազգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարց ուղղեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, թե արդյոք 12-ամյա երկար ու ձիգ տարիներն են, որ պետք է աշակերտների մոտ գիտելիքները էլ ավելի շատացնեն, այն էլ այն դեպքում, որ այդ ընթացքում երեխաները, միեւնույնն է, պարապում են կրկնուսույցի մոտ: Պատասխանելով հարցին` Արմեն Աշոտյանն ասաց, որ որքան վաղ հասակից է երեխան սկսում իր կրթությունը, նախադպրոցական ուսումը, այնքան նրա ակադեմիական տվյալները կյանքի ընթացքում ավելի բարձր են լինում, այնքան նա հաջողակ է լինում: Միջամտելով նախարարի խոսքին` ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը մի տարօրինակ ռեպլիկ բաց թողեց. "Այ մարդ, ես չեմ հասկանում, դուք հաշվի առնո՞ւմ եք` էտ երեխեքը չիշիկից, կամ կաթից կտրվե՞լ են, որ էտքան շուտ դպրոց գնան":
Ի դեպ նշենք, որ Ա. Մանուկյանը նիստին աչքի էր ընկնում յուրահատուկ էքսցենտրիկությամբ: Երբ քննարկվում էր հուշարձանների պահպանության հարցը, Ա. Մանուկյանը, որպեսզի իր խոսքը հասանելի դարձնի, դիմելով մշակույթի փոխնախարար Արեւիկ Սամուելյանին` ասաց, որ հուշարձանների "մաման լացացրել են", եւ որ չկա հետեւողականություն:
Դե ինչ, հավանաբար, Շարմ էլ Շեյխ գնալուց եւ հանգստանալուց հետո պարոն Մանուկյանի մոտ նոր բառապաշար է ձեւավորվել, չնայած ՀԱԿ պատգամավորների այս գռեհիկ մոտեցումն ու պահվածքը, թերեւս, նորություն չէ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ