«ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ»
Արխիվ 12-16«ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ»
Հայաստանում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցել Վրաստանի խորհրդարանի Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր ԴԱՎԻԴ ԴԱՐՉԻԱՇՎԻԼԻԻ հետ:
-Պարոն Դարչիաշվիլի, վրացական իշխանությունները վերջին շրջանում խոսում են լարիի արժույթի անկման մասին: Արդյո՞ք սա ԵՄ-ի առաջին դառը պտուղները չեն, եւ չի պատրաստվում Վրաստանը շրջվել դեպի Եվրասիական տնտեսական միության կողմը:
- Չգիտեմ ինչ է ասում Իվանաշվիլին, ոչինչ չեմ կարող բացառել, բայց մեր դիրքորոշումը հստակ է: Ես ներկայացնում եմ "Միացյալ ազգային շարժում" խմբակցությունը, եւ մենք շատ խիստ բացասական վերաբերմունք ունենք յուրաքանչյուր միության վերաբերյալ, ինչը կապված է Ռուսաստանի Դաշնության հետ: Իսկ ինչ վերաբերում է լարիին, անկախ նրանից, որ ամբողջ տարածաշրջանում ծանր տնտեսական վիճակ է, Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը ազդում է այս ամենի վրա: Իսկ այն, ինչ անում է վրացական իշխանությունը, ոչ ադեկվատ գործողություններ են ու ցույց են տալիս ընդունելու դժվարություններն իրենց ոչ պատրաստավածությունը:
- Իսկ ի՞նչ կասեք աբխազական երկաթուղու բացման մասին, որը կենսական նշանակություն ունի նաեւ Վրաստանի համար:
- Կարծում եմ, որ անհնար է այդ հարցը որոշել` առանց Վրաստանի անվտանգության հարցերը լուծելու եւ ազգային հետաքրքրությունները հաշվի առնելու: Նախ պետք է ճշտել մի շարք հարցեր` ի՞նչ կարգավիճակ կունենա այս ճանապարհը, ո՞վ պետք է լինի պատասխանատուն բեռների եւ մարդկանց տեղափոխման: Եվ չմոռանանք նաեւ օկուպացիայի հետ կապված խնդիրը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
