Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԿԱՐԱՊԵՏԻՉԸ` ԲՀԿ-Ն ԼՔԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ. "ԿՌԻՍՆԵՐԸ ՓԱԽՆՈՒՄ ԵՆ ՆԱՎԻՑ"

Արխիվ 12-16

ԿԱՐԱՊԵՏԻՉԸ` ԲՀԿ-Ն ԼՔԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ. "ԿՌԻՍՆԵՐԸ ՓԱԽՆՈՒՄ ԵՆ ՆԱՎԻՑ"

ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանին "Իրավունքը" մի քանի հարց ուղղեց քաղաքական վերջին իրադարձությունների ու ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցության մասին:
-Պարոն Կարապետյան, ԲՀԿ-ի հետ պատրաստվո՞ւմ եք շարունակել համագործակցել:
- Ոչ: Գագիկ Ծառուկյանի հետ` այո: Համենայնդեպս, մենք ու ԲՀԿ-ն պատկերացնում էինք Ծառուկյանին` որպես առաջնորդ: Իսկ հիմա, եթե ինքը չկա, հետաքրքիր չէ արդեն:
- Գագիկ Ծառուկյանն արդեն հայտարարել է քաղաքականությունից դուրս գալու մասին...
- Դե հիմա ինչ անենք:
- Հնարավո՞ր է` Դուք եւս դուրս գաք քաղաքականությունից:
- Ո՛չ:
- Այդ դեպքում քաղաքական ո՞ր ուժի հետ եք համագործակցելու:
- Ժողովրդի հետ եմ համագործակցում: Ես այսօր ընդդիմադիր ուժ չեմ տեսնում` բացի Սէֆիլյանից:
- Առաջիկայում հնարավո՞ր է Սէֆիլյանի հետ համագործակցեք:
- Կարող է:
- ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հայտարարեց, որ միակ ընդդիմությունն այսօր ՀԱԿ-ն է:
- Համաձայն չեմ: Ընդդիմությունը չի ասում, որ մենք ենք ընդդիմություն: Ընդդիմությունը հաշվի է առնում այլ միավորների: Եթե հաշվի չի առնում, պարզ է` ինչ են ուզում:
- Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի "Սրտիս պարտքը" հոդվածը, բաց նամակը Սերժ Սարգսյանին, որոնք հրապարակվեցին ԲՀԿ-ի պառակտման օրերին, ինչպե՞ս եք գնահատում:
- Բացասական:
- ԲՀԿ-ն լքածների պահվածքին ի՞նչ գնահատական կտաք:
- Կռիսները փախնում են նավից: Դա հայտնի գործողություն է: Դե իրենք մտել էին ԲՀԿ` սեփական հարստացման, ներուժ ունենալու համար: Իրենք չէին մտել գաղափարի համար: Ես չեմ մեղադրում իրենց: Միշտ էլ կան այդպիսի մարդիկ:
- ԲՀԿ-ի հետ Ձեր համագործակցությունը գաղափարակա՞ն բնույթ ուներ:
- Համենայնդեպս, մենք կարծում էինք, որ Գագիկ Ծառուկյանը կարող է ղեկավարել երկիրը, բայց ցավոք եղավ այն, ինչ եղավ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ