ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ՇՐՋԱՊԱՏԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ "ՇՈՒՏՈՎ ԱՄԵՆ ԲԱՆ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԻ"
Արխիվ 12-16ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ "ՇՈՒՏՈՎ ԱՄԵՆ ԲԱՆ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԻ"
Մամուլում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Նուբարաշենի ՔԿՀ մոտ տեղի ունեցած հայտնի կրակոցների հետեւանքով սպանված Երրորդմասցի Լյովիկի (Լեւոն Ղազարյան), նրա ընկերների` Մոսոյի (Մեսրոպ Նազարյանց) եւ Դերոյի (Դերենիկ Թադեւոսյան) սպանության մեջ մեղադրվող Շենգավիթի բնակիչներ Տլեն, Ծգլը եւ Գաստրիկը ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի շրջապատից են: Ավելին, ըստ տարածված լուրերի, այս սպանությունների կծիկը տանում է դեպի պատգամավորը: Վերոնշյալ խոսակցությունների հետ կապված` որոշակի պարզաբանումներ ստանալու համար հերթական անգամ փորձեցինք կապվել պատգամավորի հետ, սակայն մեզ չհաջողվեց: Իսկ ահա պատգամավորին մոտ կանգնած աղբյուրները` վերոնշյալի հետ կապված, ասացին հետեւյալը. "Մենք էս ամեն ինչի հետ կապ չունենք, սա Սեդրակյանի ձեռագիրը չէ: Ինքը նման կեղտոտ ճանապարհներով երբեւէ ու ոչ ոքի հետ հարց չի լուծում, ինքը ոչ մեկի հետ թշնամի չի: Մենք էս ամեն ինչի հետ կապ չունենք ու համոզված ենք, որ շուտով ամեն բան կբացահայտվի, կպարզվի":
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
