ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՆ ՏԵՍԵԼ` ՀԱՅԵՐԵՆԸ ՄՈՌԱՑԵԼ ԷՐ
Արխիվ 12-16ՀԱՅԵՐԵՆԸ ՄՈՌԱՑԵԼ ԷՐ
Երեկ խորհրդարանում մեկնարկեց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը` ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ: Նիստի ժամանակ ԱԳ փոխնախարար ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ, ի տարբերություն ՀՀ ԱԺ պատգամավորների, որոշեց խոսել անգլերեն, մինչդեռ եվրահյուրերի համար բոլոր անհրաժեշտ լեզուներով թարգմանությունն ապահովված է: Հուսանք, եվրոպացիները կգնահատեն պարոն նախարարի ջանքերն ու տպավորություն թողնելու մեծ ցանկությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
