"ԴԱ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԽՆԴԻՐՆ Է"
Արխիվ 12-16Ինչպես հայտնի է, "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համասեռամոլներին պատկանող կայքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատրաստ է պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները: ՀՀԿ պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԻՑ "Իրավունքը" հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում իր գործընկերոջ այս դիրքորոշմանը, արդյո՞ք սեռական փոքրամասնությունները Հայաստանում անպաշտպան են: "Դե գիտեք, դա իր սեռական կողմնորոշման խնդիրն է: Ես դրա դեմ ոչինչ չեմ կարող ասել: Թող պաշտպանի, եթե ուզում է: Անձամբ ես, չեմ պաշտպանի: Դա էլ իմ անձնական իրավունքն է",- ասաց Բադեյանը:
Արդյո՞ք Հայաստանում ոտնահարված են սեռական փոքրամասնությունների իրավունքները, նրանց հետապնդումներ կա՞ն, թե` ոչ: "Ես դրանց մասին չգիտեմ, բայց գիտեմ հայ մարդու վերաբերմունքը, մտածողությունը դրանց նկատմամբ: Կոնկրետ հետապնդումների մասին ես չգիտեմ: Այն, ինչ իմ աչքով տեսնում եմ (ծիծաղում է-խմբ.)... փողոցներում ման են գալիս, եւ ոստիկանները չեն թողում դրանց նեղացնել",- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
