Ո՞Վ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ» ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-Ի ՍՏՎԵՐԱՅԻՆ ՀԱՃԱԽՈՐԴԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16Ո՞Վ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ» ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-Ի ՍՏՎԵՐԱՅԻՆ ՀԱՃԱԽՈՐԴԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր «Ժառանգությունը» բացօթյա ասուլիս էր հրավիրել, որին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, չէր մասնակցում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ասուլիսին այս անգամ չէր մասնակցում նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, իսկ կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը բավական հեռու էր կանգնած իր կուսակիցներից: Տպավորությունն այնպիսին էր, որ նա եկել է ուղղակի գալու եւ խոսակցությունների տեղիք չտալու համար:
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը երկրում տիրող վիճակի մասին էր խոսում, Զարուհի Փոստանջյանը մերթընդմերթ ջղային, ստուգողական հայացքով նայում էր հեռվում կանգնած Արմեն Մարտիրոսյանին:
«Իրավունքը» պրն Մարտիրոսյանից պարզեց` ինչու է հեռու կանգնել իր կուսակիցներից: «Չէ, հեռու չեմ, ոստիկանների հետ զրուցում էի: Մի օր էլ հեռու կկանգնենք, ինչ է եղել»,- ասաց կուսակցության փոխնախագահը:
Արդյոք ընդունում է իր հասցեին հնչեցված Զարուհի Փոստանջյանի քննադատությունները, պրն Մարտիրոսյանը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել` ասելով, որ վարչության նիստի քննարկումից հետո հարցերին կպատասխանի:
«Իրավունքը» հիշեցրեց Արմեն Մարտիրոսյանին նրա ֆեյսբուքյան գրառումը «Բաղրամյան 26-ի ստվերային հաճախորդներ»: Արդյոք նրանց մեջ մտնում է նաեւ Զարուհի Փոստանջյանը: «Ես նկատի ունեմ ստվերային հաճախորդներին»,-ասաց Մարտիրոսյանը` հրաժարվելով որեւէ անուն հնչեցնելուց:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
