Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԱՅԴՔԱՆ ԽՈՐԸ ՀՈՌԵՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԵՆՔ»

Արխիվ 12-16

«ԱՅԴՔԱՆ ԽՈՐԸ ՀՈՌԵՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԵՆՔ»

 

Երբ ելնելով կայունության մակարդակից մեր տնտեսվարողները կկարողանան իրենց արտահանման ծավալները կոմպեսացնել հետագա գործողություններում, այդ ժամանակ էլ կարձանագրվի տնտեսական աճ: Այս մասին երեկ կառավարության նիստից հետո նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ: Անդրադառնալով կենտրոնական բանկի կանխատեսմանը, ըստ որի 10 անգամ ցածր տնտեսական աճ է սպասվում (0,4-2 տոկոս)` պարոն նախարարը հավելեց. «Դրանք ելնում են ընդհանուր ազդեցությունների մակարդակից: Չէի ուզենա մեկնաբանել, որովհետեւ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները մեր նախարարության իրավասությունների մեջ չեն մտնում: Բայց ես ըստ ճյուղերի կարող եմ ասել, որ օրինակ` մշակվող արդյունաբերությունում այդքան անկում չկա, զուտ արտադրության ծավալներով: Անկումներ չկան նաեւ շինարարության ոլորտում, նույնիսկ փոքրիկ, բայց աճ կա: Այնպես որ կարծում եմ` մենք այսօր այդքան խորը հոռետեսության հիմքեր չունենք»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ