Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԿ-ՆԵՐԻ ԱԽՈՐԺԱԿԻՆ` «ՔԱՑԱԽ»

Արխիվ 12-16

ՀԿ-ՆԵՐԻ ԱԽՈՐԺԱԿԻՆ` «ՔԱՑԱԽ»

 

Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, թե ձեւավորման ի՞նչ փուլում է գտնվում կառավարության կողմից ստեղծվող կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Ըստ նախարարի. «Այս պահին իմ տեղեկություններով համապատասխան խմբակցություններին հարցումներ են ուղարկված, որպեսզի ներկայացնեն համապատասխան թեկնածուներ: Հույս ունեմ, որ այնուամենայնիվ, այդ խմբակցությունները կներկայացնեն անձանց եւ ներկայացված կլինեն խորհրդում: Երբ հանձնաժողովը ձեւավորվեց, ըստ այդմ, արդեն կորոշենք հետագա ընթացքը, առաջին նիստը եւ այդ գործունեության առաջին քայլերը»: Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպությունների խմբի հայտարարությանը, ովքեր դիմել էին քաղաքացիական հասարակության անդամների համար հատկացված տեղերը վերոնշյալ խորհրդում ավելացնելու համար, պարոն Մանուկյանը նշեց. «Կազմը ավելացնելու նման հարցարդում եղել է, բայց այս պահին մենք ունենք երկու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ եւ կա կառավարության ընդունած որոշում այս մասին: Ըստ իրավիճակի մենք կկողմնորոշվենք: Այնուամենայնիվ, այն հասարակական կազմակերպությունները, որոնք փորձառություն ունեն այս դաշտում եւ պատասխանատվություն են զգում այս գործընթացի համար, կմասսնակցեն»:

Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, քաղաքացիական հասարակությունից ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ