Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ.ՀԱՅՏՆԻ ԵՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Արխիվ 12-16

 

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅՏՆԻ ԵՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 


Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում այսօր հայտնի դարձան կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները: 60 կգ քաշային կարգում Տարոն Կարապետյանը վստահ հաղթանակ տոնեց Ավետիք Մարկոսյանի նկատմամբ, իսկ Արսեն Պողոսյանը դժվարին պայքարում հաղթեց Սամվել Մելիքյանին: Հետաքրքիր մենամարտ ստացվեց Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Արման Սանոսյանի և դինամոյական Արթուր Վարդանյանի դիմակայությունում: Արթուր Վարդանյանը առաջին ռաունդում նոկդաունի ենթարկվեց, բայց հետագայում կարողացավ ուժ գտնել իր մեջ և հաղթանակի նժարը թեքեց իր կողմը: Այս քաշային կարգի վերջին մենմարտում Կարեն Տոնականյանը առվելության հասավ Հայրիկ Նազարյանի նկատմամբ:

69 կգ քաշային կարգում Մելքոն Մելքոնյանը հաղթեց Վոլոդյա Հայրապետյանին, Լեո Պապյանն էլ ուժեղ գտնվեց Մովսես Թորոսյանի հետ պայքարում: 69 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեցին նաև գյումրեցի Ռաֆայել Բարսեղյանը և Վանաձորը ներկայացնող Արման Դարչինյանը: 81 կգ քաշային կարգում վստահ հաղթանակներ տոնեցին Նիկոլ Արությունովն ու Արտյոմ Գալստյանը: Արությունովը հաղթեց Մհեր Պողոսյանին, իսկ Գալստյանն առավելության հասավ Վազգեն Շահվերդյանի նկատմամբ: Այս քաշային կարգում չկայացավ 2 մենամարտ: Ռինգ դուրս չեկան Նարեկ Մանասյանն ու Արման Հովհիկյանը , այդ իսկպատճառով կիսաեզրափակիչ անցան նրանց մրցակիցները՝ Տոնական Խաչատրյանը և Հարություն Ավետիսյանը:

Ի տարբերություն մյուս քաշային կարգերի 91 կգ և գերծանր քաշային կարգերում այսօր վիճարկվում էին եզրափակչի ուղեգրերը: 91 կգ քաշային կարգում եզրափակիչ դուրս եկան Սերյոժա Հակոբյանն ու Հենրիկ Սարգսյանը, իսկ գերծանր քաշային կարգում եզրափակչի ուղեգիր նվաճեցին Ազատ Դավթյանն ու Աղասի Մեհրաբյանը: Վաղը կկայանան մյուս կիսաեզրափակիչները: Մրցումների սկիզբը 13:00-ին: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ