Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ՔԱՐՖՈՒՐ ՄՏՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՄԻՋԻՆ ԵՎՐՈՊԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՐԱԶԱՆՔՍ ԻՐԱԿԱՆ ՉԷ». ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ

Արխիվ 12-16

«ՔԱՐՖՈՒՐ ՄՏՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՄԻՋԻՆ ԵՎՐՈՊԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՐԱԶԱՆՔՍ ԻՐԱԿԱՆ ՉԷ». ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ

 

Երկար քննարկվող Քարֆուրի բացումն այլևս իրականություն է: Առնվազն զարմանալի է, թե ինչի համար էր պայքարում Քարֆուրը, կամ ինչն էր պատճառը, որ պայքարում էին Քարֆուրի բացման դեմ …
Երեկ «բախտ» վիճակվեց գնալ Քարֆուր: Որակյալ ապրանքի, մատչելի գների, բարձրակարգ սպասարկման ակնկալիքով մոտեցա Քարֆուրի մուտքին, ձեռքս տարա դեպի սայլակը, որ վերցնեմ, պարզվեց սայլակը վաճարովի է և արժե երկու հարյուր դրամ: Գրպանիս մանրադրամի մեջ գտա երկու հատ հարյուր դրամանոց, սակայն պարզվեց, որ անպայման պետք է լինի միայն երկու հարյուր դրամանոց: Արդեն հասկանալի էր, որ միջին եվրոպացի զգալու իմ երազանքն այլևս իրական չէ: Ներս մտնելիս կնոջս ձեռքին մի փոքր տոպրակ կար, որի մեջ հազիվ տեղավորվել էր մեր տասնմեկ տարեկան աղջկա համար գնված շապիկը: Պարզվեց, որ այն պետք է հանձնել պահասենյակ` իմ կողմից հնարավոր գողությունը կանխելու համար (Փաստորեն հնարավոր է այդ տոպրակով և սայլակով գողություն անել  ): Հիմնովին հիասթափված, այնուամենայնիվ մտանք Քարֆուր: Եվ այստեղ էր, որ մի մեծ հարցական կանգնեց իմ առջև … ինչն էր Քարֆուրի հայաստանյան շուկա մտնելու խոչնդոտը: Հիմա, եթե նույնիսկ տեսանյութ ցուցադրեն, որ տեղական սուպերմարկետների տերերը բողոքի ցույցեր են կազմակերպել Քարֆուրի դեմ, չեմ հավատա, որովհետև մեր տեղական սուպերմարկետներն ավելի որակյալ ապրանք և սպասարկում են մատուցում, քան Քարֆուրը:
Կամ թերևս սա դեռ Քարֆուրը չէ, գուցե սա փորձնական Քարֆուր է …


Հանրային ռադիոյի տնօրեն` Արմեն ԱմիրյանԻ ֆեյսբուքյան էջ:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ