Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց «Արևավիշապ» 2015 խորագիրը կրող երրորդ փառատոնը
Արխիվ 12-16Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ.
Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց
«Արևավիշապ»-2015 խորագիրը կրող
երրորդ փառատոնը

Ս.թ մարտի 19-ին Հայաստանի Նկարիչների Միությունում բացվեց «Արևավիշապ» 2015 խորագիրը կրող երրորդ փառատոնն, այն հիմնադրվել է 2013 թվականին Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի կողմից որպես առանձին ծրագիր և մեկնարկել նույն թվականի ապրիլի 1-ին` հումորի միջազգային օրվան ընդառաջ: Փառատոնի նպատակն է Հայաստանում զարգացնել երգիծանկարչությունը,որպես ժամանակակից գրաֆիկայի առանձին ճյուղ: Սկսած հիմնադրման օրից փառատոնը հանդես է մի շարք նախագծերով ու ցուցահանդեսներով:
Փառատոնի մրցույթը պատշաճ կերպով ապահովելու նպատակով Կազմկոմիտեն հրավիրում է աշխարհում հայտնի ու անվանի արվեստագետներին և մասնագետներին տարբեր երկրներից`ժյուրիի կազմը համալրելու համար:
Այս փառատոնի խորագիրն է հանդիսանում «Պանդորայի արկղը»: Ցուցահանդեսի թեմաներն են` ցեղասպանությունը, ահաբեկչությունը, բռնությունը, այլատյացությունը:
Ցուցադրությունը կազմված է երեք բաժիններից.
ա) մրցութային,
բ) հետահայաց (ռետրոսպեկտիվ) պատմական բաժին,որտեղ ներկայացվելու են 1915 թվականի արյունոտ ու ողբերգական դեպքերի հետ առնչվող միջազգային պարբերական մամուլի բազմաթիվ էջերում տեղ գտած նկարներ և պաստառներ,
գ) հրավիրված երգիծանկարիչների ցուցահանդես:
Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն, ով հակիրճ ներկայացրեց ցուցահանդեսի նպատակները, կազմակերպիչներին, նպատակն ու մասնակիցներին: Այնուհետև ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության Մշակույթի փոխնախարար Ներսես Վարդանյանը, Հայաստանի Երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը և այլք:
Հատկանշական է այն փաստն, որ ցուցադրությունը կազմակերպվել է միության երեք հարկերում` առաջին հարկում մրցութային աշխատանքներն են,երկրորդում`պատմական ,ռետրոպերսպեկտիվան, երրորդում`հրավիրված ցուցահանդեսն է:
Փառատոնին մասնակցում են 141 հեղինակ 47 երկրներից` 9-ը Հայաստանից և 38 արտերկրից: Թուրքիայից մասնակիցների թիվը տարիմաստաբար համընկնում է հայաստանցիների մասնակիցների թվի հետ: Ողջունելի է այն հանգամանքը, որ այս փառատոնը իր մեջ չի պարունակում ազգատյացություն և այլադավանատյացություն:
Բացման արարողությունից հետո հայտարարվեց նաև հաղթող երգիծաբանի անուն-ազգանունը:Այն Շվեդիան ներկայացող, ազգությամբ լեհ Վիտոլդ Բարբարան է: Նա հայկական ծագմամբ հայկական երգիծանկար է արել:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները` Սիրարփի Կարապետյանի




