ՋԱՎԱԽՔԻՑ ՄՈՍԿՎԱ ՈՏՔՈՎ` ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՋԱՎԱԽՔԻՑ ՄՈՍԿՎԱ ՈՏՔՈՎ` ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր «Իրավունքի» խմբագրություն է այցելել 76-ամյա ջավախքցի Գրիշա Տեփոյանը, ով վաղը ոտքով Ջավախքից մեկնելու է Մոսկվա` հանուն Հայրենական պատերազմում զոհված հայ զինվորների, որոնց թվում են իր հայրն ու հորեղբայրները: «Վաղվանից, որ դուրս գամ հաշվել եմ, որ մայիսի ութին կլինեմ Մոսկվայում, ծաղիկներ կդնեմ անհայտ զինվորի գերեզմանին ու ներկա կլինեմ մեծ շքերթին»,- ասաց պրն Տեփոյանը:
Գրիշա հայրիկի տան անդամները դեմ են այս նախաձեռնությանը, բայց 76-ամյա ջավախքցին որոշել է` ոտքով անցնել այն վայրերը, որտեղ մարտնչել է իր հայրը` կոչումով կրտսեր լեյտենանտ եւ զոհվել: «Երկու տարի պատրաստվել եմ այս քայլն անելու համար: Ամեն օր երեսուն կմ քայլել եմ ու ոչ մի առողջական խնդիր չեմ ունեցել: Բժիշկը վստահեցրել է, որ եթե գլխացավ չեմ ունեցել այս երկու տարվա ընթացքում, ուրեմն կհաղթահարեմ 2200 կմ-ը` դեպի Մոսկվա»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
