Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ. «ԴԱ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԽՆԴԻՐՆ Է»

Արխիվ 12-16

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ. «ԴԱ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ

ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԽՆԴԻՐՆ Է»

 

Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր  Զարուհի Փոստանջյանը   համասեռամոլներին պատկանող`lgbtnews.am կայքին  տված հարցազրույցում  հայտարարել էր, որ պատրաստ է պաշտպանել  սեռական փոքրամասնությունների իրավունքները: ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` ինչպես է վերաբերվում իր գործընկերոջ այս դիրքորոշմանը, արդյոք սեռական փոքրամասնությունները Հայաստանում անպաշտպան են: «Դե գիտեք, դա  իր սեռական կողմնորոշման խնդիրն է: Ես դրա դեմ ոչինչ չեմ կարող  ասել: Թող պաշտպանի, եթե ուզում է: Անձամբ ես չեմ պաշտպանի: Դա էլ իմ անձնական իրավունքն է»,- ասաց Բադեյանը:

Արդյոք Հայաստանում ոտնահարված են սեռական փոքրամասնությունների  իրավունքները, նրանց հետապնդումներ կա՞ն, թե ոչ: «Ես դրանց մասին չգիտեմ, բայց գիտեմ հայ մարդու վերաբերմունքը, մտածողությունը դրանց նկատմամբ: Կոնկրետ հետապնդումների մասին ես չգիտեմ: Այն, ինչ իմ աչքով տեսնում եմ (ծիծաղում է-խմբ.)... փողոցներում ման են  գալիս,  եւ ոստիկանները  չեն թողում դրանց նեղացնեն»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ