Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ`ԲՀԿ-Ն ԼՔԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԿՌԻՍՆԵՐԸ ՓԱԽՆՈՒՄ ԵՆ ՆԱՎԻՑ»

Արխիվ 12-16

ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ`ԲՀԿ-Ն ԼՔԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

«ԿՌԻՍՆԵՐԸ ՓԱԽՆՈՒՄ ԵՆ ՆԱՎԻՑ»

 

 

ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանին այսօր «Իրավունքը» մի քանի հարց ուղղեց  քաղաքական վերջին իրադարձությունների ու ԲՀԿ-ի հետ հետագա  համագործակցության մասին:

- Պարոն Կարապետյան, ԲՀԿ-ի հետ պատրաստվո՞ւմ եք շարունակել Ձեր համագործակցել:

- Ոչ: Գագիկ Ծառուկյանի հետ` այո: Համենայնդեպս, մենք ու ԲՀԿ-ը պատկերացնում էինք Ծառուկյանին` որպես առաջնորդ: Իսկ հիմա եթե ինքը չկա,  հետաքրքրիր չէ արդեն:


- Գագիկ Ծառուկյանն արդեն  հայտարարել է  քաղաքականությունից դուրս գալու մասին...


- Դե հիմա ինչ անենք:


- Հնարավո՞ր է` դուք եւս դուրս գաք քաղաքականությունից:

- Ոչ:


- Այդ դեպքում  քաղաքական  ո՞ր ուժի հետ եք համագործակցելու:


- Ժողովրդի հետ եմ համագործակցում: Ես  այսօր ընդդիմադիր ուժ չեմ տեսնում` բացի

Սեֆիլյանից:

- Առաջիկայում հնարավո՞ր է Սեֆիլյանի հետ համագործակցեք:


- Կարող է:


- ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը  մարտի մեկին հայտարարեց, որ միակ ընդդիմությունն այսօր ՀԱԿ-ն է:


- Համաձայն չեմ: Ընդդիմությունը չի ասում, որ մենք ենք ընդդիմություն: Ընդդիմությունը հաշվի է առնում այլ միավորների: Եթե հաշվի չի առնում, պարզ է` ինչ են ուզում:


- Իսկ Լեւոն տեր-Պետրոսյանի`«Սրտիս պարտքը» հոդվածը, բաց նամակը Սերժ Սարգսյանին, որոնք հրապարակվեցին ԲՀԿ-ի  պառակտման օրերին, ինչպե՞ս եք գնահատում:


- Բացասական:


- ԲՀԿ-ն լքածների  պահվածքին ի՞նչ գնահատական կտաք:


- Կռիսները փախնում են նավից: Դա հայտնի գործողություն է: Դե իրենք մտել էին ԲՀԿ-ը սեփական հարստացման, ներուժ ունենալու համար: Իրենք չէին մտել գաղափարի համար: Ես չեմ մեղադրում իրենց: Միշտ էլ կան այդպիսի մարդիկ:


- ԲՀԿ-ի հետ ձեր համագործակցությունը գաղափարակա՞ն բնո՞յթ ուներ:


- Համենայնդեպս, մենք կարծում էինք, որ Գագիկ Ծառուկյանը կարող է  ղեկավարել երկիրը, բայց  ցավոք եղավ այն, ինչ եղավ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ