Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ՍԱ ԿԱՐԵՎՈՐ ՖՈՐՈՒՄ Է ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

«ՍԱ ԿԱՐԵՎՈՐ ՖՈՐՈՒՄ Է ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

 

Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, «Վրացական երազանք» խմբակցության պատգամավոր ԷԿԱ ԲԵՍԵԼԻԱՆ Հայաստանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի մեկնարկից հետո իր տպավորությունների մասին խոսեց «Իրավունքի» հետ.

- Եթե անկեղծ ասեմ, առաջին անգամ եմ Հայաստանում: Առաջին հերթին ուզում եմ խորին եւ անկեղծ շնորհակալությունս հայտնել, որ շատ լավ է կազմակերպված «Եվրանեսթը» Երեւանում: Ինչ վերաբերում է նիստի քաղաքական կարեւորության մասին, այն մեծ է: Այն օգնում է «Եվրանեսթի» անդամ երկրներին, որոնք մասնակցում են այս ֆորումին, բարձրաձայնել իրենց երկրների ունեցած խնդիրների մասին, գտնել գործընկերներ եւ լուծել եղած խնդիրները, որոնք մեր երկրների համար շատ կարեւոր են: Եվ, իհարկե, անկախ մեր երկրների դժվարություններից ու տարբերություններից, գտնել ընդհանուր եզրեր, որոնք բոլորիս միավորում է: Սա կարեւոր ֆորում է նաեւ մեր քաղաքական հարաբերությունների, համագործակցության համար: Ըստ իս, այս տարիների ընթացքում, ինչ «Եվրանեսթը» գոյություն ունի, այն ապացուցել է, որ շատ լավ հնարավորություն է, որպեսզի մեր երկրները հասնեն իրենց նպատակներին, չնայած նրան, որ մենք կարող ենք այլ ուղի ընտրել մեր խնդիրների լուծման համար:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ