Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՆԱՆՅԱՆ-ՀՈՎՆԱՆՅԱՆՆԵՐԻ ՄՈՌԱՑՎԱԾ ՈՏՆԱՀԵՏՔԵՐԸ

Արխիվ 12-16

ԱՆԱՆՅԱՆ-ՀՈՎՆԱՆՅԱՆՆԵՐԻ ՄՈՌԱՑՎԱԾ ՈՏՆԱՀԵՏՔԵՐԸ

Վրաստանի մայրաքաղաքում` Թբիլիսիում` "Հայարտանը", տեղի ունեցավ վերջերս լույս տեսած` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի "Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով" գրքի շնորհանդեսը: Միաժամանակ ներկայացվեցին նաեւ Թբիլիսիի հայկական կյանքի գիտակ Սարգիս Դարչինյանի "Թիֆլիս. հայկական ճեպանկարներ" գրքի ռուսերեն հրատարակությունը եւ "Կարծիք" ստեղծագործական խմբի պատրաստած "Անանյան-Հովնանյաններ. մոռացված ոտնահետքեր" տեսաֆիլմը:
Բարի ավանդույթ են դարձել "Լոռվա ձոր" հայրենակցական միության եւ Վիրահայոց թեմի կազմակերպած համատեղ միջոցառումները, որոնք առնչվում են վիրահայությանը եւ Լոռվա աշխարհին:
Շնորհանդեսը սկսվեց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնության եւ գնահատանքի խոսքով: Նա ընդգծեց, որ լույս տեսած  գրքերը եւ նկարահանված տեսաֆիլմը արժեքավոր են նախեւառաջ թիֆլիսահայ պատմության էջերը պեղելու եւ նոր, մեծ վաստակ ունեցող գործիչներին սերունդներին ներկայացնելու առումով: Նա նաեւ նշեց, որ հեղինակներին հաջողվել է մոռացությունից փրկել մի ամբողջ գերդաստանի պատմություն:  "Վրաստան" թերթի խմբագիր Վան Բայբուրթը նշեց, որ Սերգո Երիցյանին հաջողվել է ստեղծել փաստավավերագրական, հանրամատչելի մի ինքնատիպ պատմություն` մի ամբողջ գերդաստանի մասին` ամենատարբեր զեղումներով: "Մի շնչով այդ գիրքը կարդացի,- ասաց նա,- ու հասկացա, որ մենք հենց այսպիսի գրքերի, ասել է թե, պատմությունների կարիք ունենք":

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ
Թիֆլիս-Երեւան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ