Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՄՐՑՈՒՄԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

 

 

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՄՐՑՈՒՄԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 


«Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասացկում են կաշվե ձեռնոցի Հայաստանի ուժեղագույն ներկայացուցիչները:

Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկան 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ և 81կգ քաշային կարգի մարզիկները: 56 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեցին Արաբկիր մարզադպրոցի սան Հենրիկ Մոքոյանը , Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Արթուր Մովսիսյանը և դինամոյական Էրիկ Պետրոսյանը: 60 կգ քաշային կարգում գեղեցիկ հաղթանակ տոնեց Կարեն Տոնականյանը, ով առավելության հասավ Ժորա Համազարյանի նկատմամբ, Հայրիկ Նազարյանն էլ ուժեղ գտնվեց Արթուր Ներսիսյանի հետ պայքարում: 64 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեց գյումրեցի Հովհաննես Բաչկովը, ով պարտության մատնեց Վարդան Հովհաննիսյանին, 69 կգ քաշային Գոռ Ջևելիկյանն էլ առավելության հասավ Վահրամ Գրիգորյանի նկատմամբ: 81 կգ քաշային կարգում իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակ տոնեցին Նիկոլ Արությունովը, Մհեր Պողոսյանը Արման Հովհիկյանը, Հարություն Ավետիսյանը, Արտյոմ Գալստյանը և Վազգեն Շահվերդյանը: Վաղը՝ մարտի 19-ին ռինգը կտրամադրվի 56, 64, 75, և գերծանր քաշային կարգի բռնցքամարտիկներին: Մրցումների սկիզբը 13:00-ին: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ