Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԵԹԵ ԼԻՆԵԻ ԲՀԿ-ԻՑ, ԿՀՈՐԴՈՐԵԻ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԲՀԿ-ԻՑ, ԿՍՏԱՑՎԵՐ՝ «ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԵՆՔ»

Արխիվ 12-16

«ԵԹԵ ԼԻՆԵԻ ԲՀԿ-ԻՑ, ԿՀՈՐԴՈՐԵԻ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԲՀԿ-ԻՑ,

ԿՍՏԱՑՎԵՐ՝ «ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԵՆՔ»

 

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Իրավունք»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր կուսակցության համագործակցությունը քաղաքական շարժմանը պայամանվորված է եղել միայն Գագիկ Ծառուկյանի անձով և վերջին մեկ ու կես տարիների ընթացում տարբեր ձևաչափով տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների ժամանակ նա բազմիցս ականատես է եղել, թե ինչպես են ԲՀԿ-ականները նախկինում հավատարմության երդում տվել ԲՀԿ նախկին առաջնորդին, բայց մարտի 5-ի դեպքերից առաջ բոլորը մի կողմ են քաշվել և Գագիկ Ծառուկյանին թողել են միայնակ, ամբողջ պատասխանատվությունը դնելով նրա վրա: «Ես մտածում եմ, որ մարտի 5-ի համագումարին պետք է բոլորն ասեին՝ պարոն Ծառուկյան կամ դուք մնում եք որպես կուսակցության նախագահ և մենք նույնպես մնում ենք, կամ եթե դուք դուրս եք գալիս, բոլորս ձեզ հետ դուրս ենք գալիս: Դա կլիներ աջակցություն»,-ասում է Գ. Իսագուլյանը:

Հասկանալ, ընդունել, կարեկցել, կատարել նրա խնդրանք-պահանջը և նմանատիպ այլ էմոցիոնալ արտահայտությունները Իսագուլյանի խոսքով՝ իր համար ընդունելի չէ: Նրա կարծիքով պետք է դուրս գային ոչ միայն ԲՀԿ-ի, այլև կուսակցության ԱԺ խմբակցության բոլորը անդամները, կամ պետք է պահանջեին, որ նա մնա, քանի որ նույն այդ մարդիկ են կրակոտ ելույթներ ունեցել և դեմ եղել իշխանությունների հետ երկխոսելուն: Եթե նա լիներ ԲՀԿ-ի, կամ կուսակցության խորհրդի անդամ, ապա բոլորին կհորդորեր դուրս գալ կուսակցությունից, քանի որ այդ պայմաններում բոլորը «Գագիկ Ծառուկյան են», և այն, ինչ ուղղված է Ծառուկյանի դեմ, ուղղված է նաև կուսակցության բոլոր անդամների դեմ:«Խոսքս բարոյական կողմի մասին է: Չի բացառվում, որ վաղը, մյուս օրը ԲՀԿ-ն նույնիսկ գա իշխանության, բայց սխալ է ասել, որ եթե չկա Գագիկ Ծառուկյան, չկա ԲՀԿ», - ասում է Իսագուլյանը:

Այն դիտարկմանը, թե ստացվում է, որ ԲՀԿ-ից դուրս եկածները իրենց հավատարմությունն են արտահայտել, իսկ ԲՀԿ-ում մնացածները դավաճանել են Գագիկ Ծառուկյանին, Իսագուլյանը խիստ է համարում, իսկ համագործակցութունը կուսակցության հետ չի բացառում. «Ես այնտեղ լավ ընկերներ ունեմ և հետագան ցույց կտա, թե ԲՀԿ-ն իրեն հայտարարելով ընդդիմադիր ինչքանով է իրականացնելու այն ծրագրերը, որ կար պարոն Ծառուկյանի օրոք»,- ասում է Գ.Իսագուլյանը:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ