Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԻՆՉՈ՞Ւ «ՄԻ՛ ԺԽՏԻՐ»-Ը ԴԱՐՁԱՎ «ԱՌԵՐԵՍՎԻ՛Ր ՍՏՎԵՐՆԵՐԻՆ»

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ «ՄԻ՛ ԺԽՏԻՐ»-Ը ԴԱՐՁԱՎ «ԱՌԵՐԵՍՎԻ՛Ր ՍՏՎԵՐՆԵՐԻՆ»


Գրեթե մեկ շաբաթ առաջ պարզ դարձավ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի ամբողջական կազմը: ՀՀ վաստակավոր արտիստ Ինգա Արշակյանն այս տարի եվրատեսիլյան բեմում կմիավորի երկրագնդի 5 աշխարհամասերը խորհրդանշող խմբի անդամներին` Եսայի Ալթունյանին, Թամար Կապրելյանին, Վահե Թիլբյանին, Ստեֆանի Թոփալյանին եւ Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանին:

Ի սկզբանե որոշված էր, որ եվրատեսիլյան բեմում Genealogy խումբը հանդես կգա Don’t deny, «Մի՛ ժխտիր» երգով: Սակայն երգի տեսահոլովակի թողարկումից հետո սկսվեցին հակասական կարծիքներն ու քննադատությունները: Մինչ այդ էլ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տարածվեցին հայտարարություններ, թե դիմել են մրցույթի կազմակերպիչներին` Հայաստանի մասնակցությունը չեղյալ համարել` քաղաքական ենթատեքստով երգի համար: Նույնը նաեւ սպառնում էր Ֆրանսիայի մասնակցությանը` Ֆրանսիան ներկայացնող Լիզա Էնգելը «Եվրատեսիլի» բեմում հանդես կգա Noubliez pas, «Մի՛ մոռացեք» երգով: Երգի վերնագիրը հիշեցնում է Հայոց ցեղասպանության կարգախոսներից մեկը` «Մի՛ մոռացեք»:

Այնուամենայնիվ, մարտի 16-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած «Եվրատեսիլ-2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպմանը, որտեղ մասնակից բոլոր 40 երկրների ներկայացուցիչների թվում եղել է նաեւ Հայաստանը, «Եվրատեսիլի» կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Բայց որոշվել է Don’t deny կամ «Մի՛ ժխտիր» երգի վերնագիրը փոխարինել Face The Shadow` «Առերեսվի՛ր ստվերին» նոր վերնագրով:

«Եվրատեսիլի» հայաստանյան կողմը երգի վերնագրի փոփոխությունը բացատրում է այսպես. «Այս փոփոխությունը միտված է հետ մղել քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաեւ ուժեղացնել խաղաղության, սիրո եւ միասնության գաղափարը»:

Ամեն դեպքում փաստենք, որ տեսահոլովակի թողարկումից մեկ շաբաթ անց Don’t deny վերնագրված երգի համամարդկային ուղերձն արդեն տեղ է գտել հայ եւ օտարերկրացի երաժշտասերների սրտերում, հասցրել մի քանի օրվա ընթացքում գրանցել 400 000-ից ավելի դիտում:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ