Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ, ՈՐ ՉՊԵՏՔ Է ԿՐԱԿԵՆ, ԲԱՅՑ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ»

Արխիվ 12-16

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ

 

ԵԿԵԼ, ՈՐ ՉՊԵՏՔ Է ԿՐԱԿԵՆ, ԲԱՅՑ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ»

 


«Ճիշտ է` այն ժամանակվա պես հաճախակի չեն, բայց կրակոցներն այսօր էլ շարունակվում են Դոնեցկի եւ Լուգանսկի այն վայրերում, մասնավորապես, օդանավակայանի շրջանում, որտեղ մշտական պատերազմական շունչն անկապակաս է: Ժողովուրդը լարված, խուճապահար վիճակի մեջ են, անընդհատ սպասում են, թե հեսա նորից ավերածություն կսկսվի, որովհետեւ եթե համաձայնության են եկել, որ չպետք է կրակեն, բայց կրակում են, ուրեմն չի բացառվում, որ նորից թարմացնեն իրենց նախկին գործողությունները`ռմբակոծությունները, կրակոցները, տանկերով խաղաղ ժողովրդի վրա դուրս գալը...: Այդ լարված վիճակի հետ մեկտեղ, այսօր Ուկրաինայում ժողովրդի սոցիալական վիճակն է սարսափելի, դժվար ու բարդ: Ոչ մի տեղից ֆինանսական աջակցություն չունեն, թոշակներ կարելի է ասել չեն ստանում, աշխատանք չկա, որ աշխատավարձ ստանան: Ով էլ ժամանակին մասնավոր բիզնես ուներ` դրանց մեծ մասը չեն աշխատում, այլ խոսքով երկիրը բլոկադայի մեջ է: Ապրանք էլ չի ներկրվում, եղած ապրանքն էլ բավականին թանկ, եւ այդ վիճակի մեջ ապրում են ինչպես տեղի հայերը, այնպես էլ ուկրաինացիները` կոնկրետ առանձնացնել հայերին չի լինի, որովհետեւ հայերն էլ այնտեղի մի մասնիկն են կազմում»,- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով ներկայումս Ուկրաինայում տիրող իրավիճակին ասաց Դոնբասի հոգեւոր առաջնորդ ՏԵՐ ՀՈՒՍԻԿԸ:

 

Հ.Գ. Թե այս ընթացքում որքան հայ է զոհվել պատերազմական իրավիճակից` Դոնբասի հոգեւոր առաջնորդի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ