Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արխիվ 12-16

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Մարտի 17-ին գրանցվել էր վրաերթի 1 դեպք. ժամը 01:00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վանթյան փողոցի թիվ 61/Ա հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարտի 16-ին՝

- ժամը 08:30-ին, Երևանի Էրեբունի և Աթոյան փողոցնների խաչմերուկում իրար էին բախվել «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենա: Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

- ժամը 13:30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 82 դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 25-ամյա 2 քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
- ժամը 16:30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
- ժամը 08:00-ի սահմաններում, Արարատի մարզի Գեղանիստ գյուղի թիվ 9 տան մոտ «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

- ժամը 16:30-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղի խաչմերուկում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Միցուբիշի Լ 200» մակնիշի ավտոմեքենայի: «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
- ժամը 16:40-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ գյուղի կենտրոնական խանութի մոտ իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ԳԱԶ-2410»-ն ընկել է գյուղի տներից մեկի բակ և այրվել: «ԳԱԶ-2410»-ի ուղևորը և «Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
- ժամը 22:20-ի սահմաններում, Նոր Հաճնի կամրջի վրա «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի: «Նիսան Տիանա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ