ԻՆՉՈ՞Ւ Է 19-ԱՄՅԱ ՈՒՍԱՆՈՂԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵԼ
Արխիվ 12-16Մարտի 14-ին Արարատի մարզի Բերդիկ գյուղի տներից մեկում երեկոյան տանիքում կախված 19-ամյա երիտասարդը ուսանող էր, սովորում էր "Գլաձոր" համալսարանում: Բերդիկի գյուղապետ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց.
- Էնքան կյանքով լեցուն, սովորող, կազմակերպված տղա էր, որ ինքը նման քայլի հենց այնպես չէր գնա: Ընտանիքի հոգսով ապրող երեխա է, երբեք նման բան որեւէ մեկիս մտքով չէր անցնի: Նույնիսկ ասում են, որ խոսակցությունների ժամանակ միշտ զարմացել է եւ չի ընդունել այն մարդկանց, ովքեր իրենք են իրենց կյանքին վերջ տալիս: Ծնողները հողագործությամբ էին զբաղվում, շատ լավ ընտանիք ուներ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
