Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. "ԵԹԵ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է, ԻՆՉՈ՞Ւ ՉԳՆԱԼ"

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. "ԵԹԵ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է, ԻՆՉՈ՞Ւ ՉԳՆԱԼ"

Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել  քաղաքական մի շարք ուժերի` այդ թվում  նաեւ ԲՀԿ-ի հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների խնդիրը:

Դրանից հետո  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխություններին աջակցողները կդառնան Սերժ Սարգսյանի սպասարկուն: "Իրավունքը" ԲՀԿ պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՑ պարզեց` ինչպես է արձագանքում ՀԱԿ խմբակցության ղեկավարի այս բնորոշմանը: "Ես չգիտեմ, թե Լեւոն Զուրաբյանն ինչից է որոշել, որ ԲՀԿ-ն համաձայն է այդ պրոյեկտին: ԲՀԿ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դեռ նախկինում հայտարարած կարծիքը չի փոխել` պրն Զուրաբյանն էլի շտապել է",- ասաց պատգամավորը:
–Եթե ԲՀԿ-ն  չպետք է փոխեր իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ու հաստատակամ է իր դիրքորոշման մեջ, ինչո՞ւ հանդիպեց ՀՀ նախագահի հետ:
– Ոնց` ինչո՞ւ հանդիպեցինք: Իսկ ինչո՞ւ չպետք է հանդիպեինք: Եթե երկրի նախագահը հրավիրում է քաղաքական ուժին խորհրդակցելու, ինչո՞ւ պետք է մերժենք: Մերժողական դիրք ընդունելը ճիշտ չեմ համարում:
– ԲՀԿ-ին ու ՀՀ նախագահի հետ հանդիպած քաղաքական այլ ուժերին ոմանք համարում են Բաղրամյան 26-ի հաճախորդներ...
– Ես այդպես չեմ մտածում: Կարելի է լինել  Բաղրամյան 26-ում, հայտնել քո կարծիքը` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ