Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԹԱՄԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈ՞ՒՆԸ. "ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹՌՆԵԼԸ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԻ ԲԵՐԻ"

Արխիվ 12-16

ԹԱՄԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈ՞ՒՆԸ.
"ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹՌՆԵԼԸ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԻ ԲԵՐԻ"


Երեւանի քաղաքապետարանի ԲՀԿ ավագանու խմբակցությունից արդեն երեք ԲՀԿ-ական դուրս է եկել:
"Իրավունքը" ԲՀԿ ավագանու խմբակցության ղեկավար ԹԱՄԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ փորձեց պարզել` ինչու են նրանք լքել խմբակցությունը: "Ոչ, նրանք չեն մեկնաբանել",-ասաց Պողոսյանը: Հիշեցնենք` ԲՀԿ ավագանու խմբակցությունը լքել են Արմեն Սահակյանը, Գրիգորի Գրիգորյանը եւ Գուրգեն Եսայանը:
–Ձեզ համար սպասելի՞ էր վերոնշյալ երեք անձանց ԲՀԿ ավագանու խմբակցությունը լքելը, թե նրանք ձեզ այդ մասին վաղօրոք տեղեկացրել էին:
– Չէ, դա ինչ քննարկվելու հարց է: Դա անհատական հարց է, յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Մենք հարգում ենք բոլորի` թե՛ մնացողների, թե՛ գնացողների որոշումները:
– Կարծիք կա, որ դավաճանություն է այն, որ ԲՀԿ-ի ծանր օրերին ԲՀԿ-ականները լքեցին կուսակցությունը:
– Իսկ ո՞րն է դավաճանության չափորոշիչը: Քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, եւ չեմ կարծում, թե արժե որեւէ մեկին պիտակավորել: Չեմ կարծում, որ այս չափորոշիչներով գնահատելը լավ բանի կբերի:
– Դուք նախկինում եղել եք ՕԵԿ անդամ, նաեւ կուսակցության փոխնախագահ: Սոցիոլոգ Ադիբեկյանը օրերս հայտարարել է, որ ՕԵԿ առաջնորդի վարկանիշը բարձրանում է: Հնարավո՞ր է դուք եւս լքեք ԲՀԿ-ն եւ անդամակցեք ՕԵԿ-ին, ինչպես դա արել են ինը ԲՀԿ-ականներ` կրկին Ա. Ադիբեկյանի պնդմամբ:
– Ոչ: Այնպես չէ, որ յուրաքանչյուր մարդ, որ ընտրում է քաղաքական որեւէ կուսակցության, միայն քաղաքական բարձր վարկանիշի ընթացքում պետք է մնա դրա անդամ, եւ միայն վարկանիշն իջնելու ընթացքում դուրս գա այդտեղից: Այդպես ոչ մի քաղաքական ուժ չի կարող զարգանալ: Կուսակցականը պետք է պատասխանատու լինի վարկանիշի ե՛ւ բարձրացմանը, ե՛ւ անկմանը: Թե չէ թռնել էստեղից էնտեղ, կուսակցությունից կուսակցություն, դա ոչ մի լավ բանի չի բերի: Չեմ կարծում, որ իրեն հարգող մարդն այդ սկզբունքով պետք է քաղաքականության մեջ գործունեություն իրականացնի:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ