Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻՆ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻՆ

 

Այսօր ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների շուրջ տեղի ունեցած քննարկումներին եւ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ՀՀՇ-ը:  Արարատ Զուրաբյանը հանդիպման ընթացքում  հարց  է ուղղել Սերժ Սարգսյանին` խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դեպքում Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ դառնալու ցանկություն ունի՞, թե`ոչ։ «Սերժ Սարգսյանն ինձ ասաց, որ  փոփոխված սահմանադրությունում կլինեն անցումային դրույթներ, որոնք թույլ կտան իրեն, որպես նախագահ, պաշտոնավարել մինչեւ 2018թ.: Սա նշանակում է, որ խորհրդարանական ընտրություններին չի դառնալու պատգամավոր, հետեւաբար նաեւ` ԱԺ նախագահ»,- ասաց Արարատ Զուրաբյանը։

ՀՀՇ վարչության նախագահի խոսքով` սահմանադրական բարեփոխումները, առանց 100% համամասնական ընտրակարգի, որեւէ դրական փոփոխություն չեն տա: «Ընդդիմությունը  պետք է վերահսկողական գործառույթներ ունենա սահմանադրական բարեփոխումներից հետո»,- եզրափակեց Զուրաբյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ