Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՈՒ ՀՀՇ-Ն «ԲԱԴԱՍԽԱ՞Ն» ԵՆ ՏԱԼՈՒ

Արխիվ 12-16

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՈՒ ՀՀՇ-Ն «ԲԱԴԱՍԽԱ՞Ն» ԵՆ ՏԱԼՈՒ

 

Ինչպես հայտնի է, ԱԻՄ-ը համագործակցում է  քաղաքական հինգ ուժերի`«Ժառանգության», Հայոց համազգային շարժման (ՀՀՇ), «Ազատ դեմոկրատներ»-ի, «Ժողովրդավարական հայրենիք»-ի և Պահպանողական կուսակցության հետ` ստեղծելու հակապուտինյան նոր ճակատ: Սակայն վերոնշյալ ուժերից երեքը` «Ժառանգությունը», «Ազատ Դեմոկրատները», ՀՀՇ-ը  օրեր առաջ հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցը:

«Իրավունքի» տեղեկություններով` Բաղրամյան 26-ում այս հանդիպումը միանշանակ չի ընդունվել  մյուս ուժերի` ԱԻՄ-ի, «Ժողովրդավարական հայրենիքի» եւ Պահպանողական կուսակցության կողմից, որոնք առաջիկայում ժողով են գումարելու` հաշիվ պահանջելու նրանցից այդ հանդիպման համար: Մեր տեղեկությունների համաձայն` առավել խոցելի կարգավիճակում են  ՀՀՇ-ն ու «Ժառանգությունը», որոնք սովորաբար ընդդիմադիր դիրքերից են հանդես եկել («Ժառանգությունը» մինչ այժմ պահանջում է իշխանափոխություն), իսկ  օրեր առաջ հայտնվել նախագահի նստավայրում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ