⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

«Ի ՎԵՐՋՈ, ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԵՎ ՌԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՎ». ԴԵՍՊԱՆ

Արխիվ 12-16

«Ի ՎԵՐՋՈ, ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԵՎ ՌԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՎ». ԴԵՍՊԱՆ

 

 

Ինչպես հայտնի է, ԵՏՄ անդամ երեք  երկրների`Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հանդիպումը հանդիպումը հետաձգվել է: Հանդիպումը, թեեւ հետաձգվել է, սակայն Հայաստանը  չի մասնակցելու այդ հանդիպմանը:  ՀՀ  ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի պարզաբանմամբ` վերոնշյալ ԵՏՄ անդամ երկրները միմյանց հետ խնդիրներ ունեն, այդ պատճառով   մեր երկրի չմասնակցությունն արդարացված է:

Արտակարգ եւ լիազոր դեսպան, փորձագետ Արման Նավասարդյանից «Իրավունքը» պարզեց` Շավարշ Քոչարյանի այս հայտարարությունն արդյոք իրավիճակին համապատասխան գնահատական է,թե ապացույցն  է Հայաստանի պասիվ արտաքին քաղաքական կեցվածքի: Նավասարդյանը չցանկացավ մեկնաբանել Շ. Քոչարյանի  հայտարարությունը, քանի որ խնդրի մասին ամբողջական տեղեկատվություն չունի:

«Ձեռնպահ կմնամ ասել, թե Շավարշ Քոչարյանի ճիշտ է ասում, թե ոչ: Գուցե ճիշտ է ասում, չեմ բացառում: Հրապարակային քաղաքականության համար մարդիկ կարող են ամեն ինչ ասել: Ի վերջո, տեղի է ունեցել հեռախոսային խոսակցություն Սերժ Սարգսյանի ու Վ.Պուտինի մասին, ու մենք չգիտենք` ինչ են նրանք խոսել»,- եզրափակեց փորձագետը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ