⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

«ԵԹԵ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՍՏԵՂԾՎԻ, ԱՆԳԼԻԱՆ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԵՄ-ԻՑ». ՓՈՐՁԱԳԵՏ

Արխիվ 12-16

«ԵԹԵ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՍՏԵՂԾՎԻ, ԱՆԳԼԻԱՆ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԵՄ-ԻՑ». ՓՈՐՁԱԳԵՏ

 

Արտակարգ եւ լիազոր դեսպան,  փորձագետ Արման Նավասարդյանն այսօր անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի`ԵՄ երկրներին ուղղված  համաեվրոպական բանակ ստեղծելու կոչին, ասաց, որ ժամանակը ցույց կտա` Յունկերի այդ հայտարարությունը իրականություն կդառնա, թե`ոչ:  «Հայտարարությունը բավական հետաքրքիր էր, այն մեծ աղմուկ եւ սկանդալ առաջացրեց, քանի որ համաեվրոպական բանակի հիմնական նպատակը  Ռուսաստանին  զսպելն է»,- ասաց  դեսպանը, ով նաեւ չբացառեց, որ այդ հայտարարությունը գուցե քաղաքական բլեֆ է:

Ըստ դեսպանի` եթե համաեվրոպական բանակը կյանքի կոչվի,  ԵՄ-ի կազմում ընդգրկված փոքր երկրները  ամբողջությամբ կկորցնեն իրենց ինքնուրույնությունը:

Ինչո՞ւ հիմա Յունկերը նման հայտարարություն արեց: Նավասարդյանը նախ հիշեցնում է` այս հայտարարության հետեւում ու Յունկերի թինունքում իրականում կանգնած է  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երկրորդ` Եվրոպայի հեղինակությունը շատ ընկած է եւ չի կարողանում  ինքնուրույն ոչ մի քայլ անել. «Հետաքրքրիրն այն է, որ այս գաղափարը  համընկավ էներգետիկ համակարգ ստեղծելու հետ»:

Հայտարարությունը մեծ աղմուկ առաջացրեց ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Անգլիայում: Բրիտանիան դեմ է այդ գաղափարին, քանի որ ատում է  Յունկերին: «Եթե  գաղափարը կյանքի կոչվի, ապա Անգլիան դուրս  կգա ԵՄ-ից»,-կարծում է փորձագետը:

Թուրքիան հայտարարել է, որ կողմ է  համաեվրոպական բանակի ստեղծմանը, սակայն հերթական անգամ փորձագետի խոսքով, Անկարան իր խաղն է խաղում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ