Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԵԹԵ ՍՊԱՌՈՂԸ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԼԻՆԻ , ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՈՏՆԱՀԱՐԻ

Արխիվ 12-16

ԵԹԵ ՍՊԱՌՈՂԸ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԼԻՆԻ, ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՈՏՆԱՀԱՐԻ


1962 թվականի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց սպառողների իրավունքների մասին օրինագիծ : Օրինագծով սպառողի տեղեկացված լինելու եւ ազատ ընտրության իրավունքից զատ, սահմանվեց նաեւ սպառողի ձայնը լսելի լինելու իրավունքը: Հետագայում մարտը 15-ը նշվեց, որպես սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր:   Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանությունն իրավական ուժի մեջ է մտել  2001 թվականին: Չնայած օրենքի առկայությանը`Հայաստանում սպառողների իրավունքերը գրեթե ամեն օր  ոտնահարվում են: Ըստ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ ՄԵԼԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ`աշխարհի բոլոր երկներում էլ այս խնդիրը կա եւ Հայաստանը եւս բացառություն չէ: Ըստ նրա`այս հարցում շատ դեպքերում մեղավոր են հենց սպառոները, քանի որ իմանալով իրենց իրավունքները չեն ցանկանում դրանք պաշտպանել. «Օրինակ վաճառակետից հսկիչ-դրամարկղային կտրոն պահանջելը եւ վերցնելը սպառողի իավունքն է, սակայն սպառողներից շատերը դրանից հրաժարվում են, նույնիսկ այն դեպքում, երբ վաճառողն այն տրամադրում է: Հուսանք, որ մենք էլ կունենանք քաղաքակիրթ սպառող, բայց քանի տարի անց`դժվարանում եմ ասել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մ. Հակոբյանը: Նա վստահեցնում է, եթե սպառողը ինքը քաղաքակիրթ լինի, ապա այդ դեպքում ցանկացած արտադրող կամ ներմուծող կզգաստանա`հասկանալով, թե ում հետ գործ ունի: Ոչ քաղաքակիրթ սպառողի մասին է վկայում այն, որ փողոցում մարդիկ օգտվում են տարբեր վայրերում տեղակայված արագ սննդի կետերից, որոնց թիվը օրեցօր ավելանում է. «Մենք մի քիչ չտես եղանք եւ մտածեցինք, որ արագ սնունդը լավ բան է եւ սկսեցինք դրանից շատ օգտվել: Ազգաբնակչության 2,5 տոկոսը օգտվում է արագ սննդից, չնայած այդ տոկոսը գնալով նվազում է» ,-ավելացրեց Մելիտա Հակոբյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ