Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՈՒ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՈՒ


Այս օրերին ամենաքննարկվող թեման Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերն են եւ հայ մարզիկների որոշ չափով պարտադրված մասնակցությունն այդ մարզական միջոցառմանը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի օրեր առաջ գումարված  հերթական նիստում, քննարկվեց հայ մարզիկների մասնակցության հարցը:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ` ՀԱՕԿ նախագահն ընդգծել է, որ թեպետ Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահությունն ամենաբարձր մակարդակով խոստացել է անվտանգության երաշխիքներ ապահովել մեր մարզիկների համար, այնուամենայնիվ, մասնակցության հարցը վերջնականապես որոշվելու է միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանգամանալից քննարկումներից հետո: Եվ այդ քննարկումից հետո էլ, քվեարկությամբ որոշում է կայացվել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին:
Իհարկեª տրված երաշխիքները կգործեն. հակառակ դեպքում սկանդալն այնքան  մեծ կլինի, որ Իլհամ Ալիեւը հաստատ չի կարողանա մարսել: Այլ բան, որ եթե անվտանգության առումով խնդիրներ չլինեն, մեկ է, Բաքվում կայացած մի շարք մրցաշարերի մեր մարզիկների մասնակցության փորձը ցույց է տվել, որ մարզադաշտում նրանք ամեն պահի գտնվելու են հանդիսատեսի բուռն ճնշումների տակ, որի դեպքում զուտ սպորտային պայքարից եւ ակնկալված արդյունքներից հետք անգամ չի մնա: Ասվածը հաստատեց նաեւ Արսեն Ջուլֆալակյանը. "2007 թվականին հայր եւ որդի գնացել էինք Բաքու: Շատ վատ պայմաններ էին, մարդ իրեն բանտարկյալ էր զգումª սկսած օդանավակայանից մինչեւ մրցումների ավարտը: Մրցումներին հսկող անվտանգության 2 աշխատակիցներ քեզ ուղեկցում են մրցագորգ ու այնուհետեւ սկսում երկրպագել հակառակորդին: Դրան գումարածª դահլիճի 20-25 հազար հանդիսականներին, եթե թույլ տային, մեզ կհոշոտեին: Առանց չափազանցությանª 3-4 հազար ոստիկաններ կային: Մեզ այլ մուտքով էին բերում դահլիճ, նույնիսկ զուգարան գնալն էր հսկվում: Առանձնացված էինք հասարակությունից եւ չէինք կարող քաղաք դուրս գալ",- նշեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գործող չեմպիոնը: Այսպիսով, որոշումը կայացված է, եւ հայ մարզիկներն իրենց ուժերն են չափելու 6 մարզաձեւերում: Ի դեպ, դեռ գործկոմի նիստից մեկ օր առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարության հետ զրույցում որոշ պարզաբանումներ էր տվել` նշելով. "Յուրաքանչյուր մարզիկ իրավունք ունի իր անձնական կարծիքն ունենալ` այս կամ այն միջազգային մրցաշարին մասնակցելու վերաբերյալ: Մարզիկին ստիպողաբար հնարավոր չէ պարտադրել ելույթ ունենալ, դա յուրաքանչյուրի անձնական որոշումն է, սակայն բոլորն էլ պարտավոր են հաշվի առնել հեղինակավոր մրցաշարերին չմասնակցելու մարզական հետեւանքները, առավել եւսª փորձառու մարզիկները": Մինչդեռ պարոն Ռոստոմյանը դեռ ամիսներ առաջ հայտատարել էր, որ եթե Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշ չտան, Հայաստանը չի մեկնի Բաքու…
Իսկ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն անդրադառնալով հարցին` դրական է գնահատել օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշումը: Այս մասին տեղեկանում ենք Սպորտի նախարարության կայքի տարածած հաղորդագրությունից, որտեղ նշվում է, որ Գաբրիել Ղազարյանի կարծիքովª հայ մարզիկների չմասնակցելն այդ խաղերին հնարավոր է վնաս հասցնի ոչ միայն նրանց մարզական կենսագրությանը, այլ նաեւ Հայաստանի վարկանիշին` միջազգային մարզական ասպարեզում:
Հավելենք, որ իրենց տեսակի մեջ առաջին Եվրոպական խաղերը Բաքվում կանցկացվեն 2015-ի հունիսի 12-28-ին:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ