Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ռ. ԿԼԱՅԴԵՐՄԱՆ. "ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՁ ՆՈՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ Է ՍՊԱՍՈՒՄ"

Արխիվ 12-16

Ռ. ԿԼԱՅԴԵՐՄԱՆ. "ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՁ ՆՈՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ Է ՍՊԱՍՈՒՄ"

Նախորդ օրը "Զվարթնոց" օդանավակայանում յուրատեսակ աշխուժություն էր տիրում, Հայաստան ժամանողների, չվողների եւ նրանց դիմավորողների ու ճանապարհողների համար աշխուժությունն արտասովոր էր: Բանն այն է Հայաստան է ժամանել ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար ՌԻՇԱՐ ԿԼԱՅԴԵՐՄԱՆԸ:
Այսօր եւ վաղը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահարի համերգը` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Դաշնակահարն առաջին անգամ է այցելում Հայաստան եւ հույս ունի, որ այցելությունը շարունակական բնույթ կկրի: Հայ հանդիսատեսի համար ելույթ ունենալը նրա համար ուրախալի փաստ է. "Ես շատ երկրներում եւ տարբեր հանդիսատեսի առջեւ եմ ելույթ ունեցել, եւ ամեն անգամ հուզմունքն այլ է եղել: Ինձ համար հուզիչ է այն պահը, երբ տարբեր մարդիկ հուզվում են իմ երաժշտությունից: 40 տարվա իմ կարիերայի ընթացքում Հայաստանում ինձ նոր հանդիսատես է սպասում: Կարծում եմ` այն երաժշտությունը, որը կատարում եմ` ներկայացնում է իմ անձը, ապրելակերպը",- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Կլայդերմանը:
Թե որքանով հայ հանդիսատեսը կկարողանա բացահայտել դաշնակահարի անձը, նրա ստեղծագործությունների միջոցով, պարզ կդառնա ընդամենը ժամեր անց: Հայաստանում դաշնակահարը կմնա երեք օր եւ հույս ունի այդ օրերի ընթացքում բացահայտել հայկական երաժշտության ժառանգության որոշ մաս. "Հուսով եմ` այդ ժառանգությունից կսովորեմ երաժշտական կատարումների մի քանի կտորներ եւ կկարողանամ հաջորդ իմ համերգների ընթացքում կատարել",- ավելացրեց Ռ. Կլայդերմանը: Ըստ նրա` երաժշտությունը ցանկացած դժվար իրավիճակում օգնում է մարդկանց, որպեսզի ապրեն: Հայերի դեպքում եւս երաժշտությունը կարող է օգնել, որպեսզի որոշ չափով մոռանան այն ցավը, որը կապված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ:
Նշենք, որ նախատեսված համերգային ծրագիրը հագեցած կլինի դաշնակահարի հին ու նոր ստեղծագործություններով, կհնչեն նաեւ այն ստեղծագործությունները, որոնցով նա սկսել է իր կարիերան եւ հասել հաջողության:
Հուսանք, որ իսկապես տեղի կունենա Կլայդերման- հայ հանդիսատես հանդիպումը, եւ չի կրկնվի վերջերս Հայաստան ժամանած իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի հայտնի դեպքը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ