Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

"Ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա"` դա լիովին համապատասխանում է վերջերս համասեռամոլապաշտպանությանը լծված նախկին օմբուդսմեն ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ: Զարմանալիորեն, նա հայտնվել է նոր սկանդալի կիզակետում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուներից Արմեն Հարությունյանի  դասագիրքը, ըստ "Ա1+"-ում հրապարակված նյութի, արտագրված է մեկ այլ հեղինակի խմբագրությամբ հրապարակված գրքից: Տեսանյութում լրատվամիջոցի աղբյուրն ընթերցում է Արմեն Հարությունյանի` հայերենով գրված "Եվրոպական միության իրավունքի  հիմունքները" գրքից որոշ հատվածներ, որոնք Սերգեյ Կաշկինի խմբագրությամբ ռուսերենով հրատարակված "Եվրոպական միության իրավունքը" գրքի հայերեն բառացի թարգմանություններն են: Իսկ փաստաբան Լուսինե Սահակյանի վկայությամբ` "Գիրքը գրեթե ամբողջությամբ արտատպված է": Մնում է զարմանքով արձանագրել, որ քրդին քոլոզ չի գալիս, իսկ Հայաստանին` եվրադատավորի թեկնածու:
Մի ապշեցուցիչ տեսանյութ հարուցել է ամբողջ համացանցի վրդովմունքը: Այդտեղ երեւում է, թե ինչպես մի տիկին Հաղթանակ զբոսայգու Անհայտ զինվորի ԱՆՇԵՋ ԿՐԱԿԻ վրա սուրճ է եփում: Ապշել կարելի է, թե որտեղից ի հայտ եկան այդ մեծաքանակ սրբապիղծները, ու ինչ աստիճանի անսքող ցինիզմով անում են այլանդակություններ եւ հարկ էլ չեն համարում թաքնվել: Լավ, հասկացանք, որ աշխարհում կան երկրներ, ուր ուրացել են Մեծ հայրենականը: Բայց չէ՞ որ անգամ ՀՀՇ-ական ամենաթունդ ժխտողականության տարիներին մենք շարունակել ենք մերը համարել այդ հաղթանակը: Չէ՞ որ Հայաստանից 300 հազար զինվոր են մասնակցել, ու նրանց կեսը չի վերադարձել: Նրանք բոլորը մեր պապերն են, եւ միայն անտոհմիկ թափթփուկը կարող է այդպես վարվել պապերի հիշատակի հետ:
Շարունակելով մեր բարքերի անկման թեման, հարկ է հիշել, որ ընդամենը 200 տարի առաջ նույնիսկ հեռավոր ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ հայը համարվում էր ազնիվ մարդու հոմանիշ: 19-րդ դարի սկզբում Չինաստանի կայսրն իր հրամանով ազատել է հայ վաճառականներին մաքսային տուրքերից... Պատճառն արտակարգ ազնվությունն էր, որ դարերի ընթացքում դրսեւորել են հայ վաճառականները: Այսպիսի բանով ոչ մի ուրիշ ազգ չի կարող հպարտանալ: Եվ շատ վաճառականներ Եվրոպայից Չինաստան իրենց ապրանքը տանելու համար հատուկ անցնում էին Հայաստանով, հագնում էին հայկական տարազ ու հայ ուղեկցող էին վերցնում, որ հայի անվան տակ առանց տուրքերի մտնեն Չինաստան: Լավ, վերջապես մի օր կվերադառնա՞նք մեր բուն էությանը, մեր ակունքներին, մեր տեսակի նկարագրին:
Պարզվում է, որ զարմանալի "շուստրիությամբ" աչքի է ընկնում ԲՀԿ խմբակցության անդամ օլիգարխ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ: Նա հարազատ խմբակցությունից առանձին 2 հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Երկրորդ հանդիպումը նվիրված էր սահմանադրական բարեփոխումներին. "Հանդիպումը անցել է կառուցողական եւ արդյունավետ մթնոլորտում, մենք ունենք մեր պատկերացումները Հայաստանի ներկայի եւ ապագայի վերաբերյալ, ինչի մասին տեղեկացրել ենք երկրի նախագահին: Ունենք նաեւ մի շարք գաղափարներ, որի ներդրումը եւ կիրառումը, մեր կարծիքով, կարող է էական օգուտ տալ ՀՀ կյանքի քաղաքական կայունության ապահովման համար, ինչպես նաեւ հասարակության առջեւ ծառացած խնդիրների լուծման մասով: Հանրային քննարկումների ժամանակ մեր գաղափարները կներկայացնենք նաեւ հանրությանը": Զարմանալի է, ինչպես է այդ մարդում միշտ հաջողվում ճարպկորեն գտնել անձամբ իր համար ամենաշահեկան տարբերակը: Եվ միշտ է այդպես, երբ ձեռնտու է, նա հիշում է, որ ՄԱԿ կուսակցության նախագահ է, երբ ձեռնտու չէ` վայրկենապես մոռանում է, որ կուսակցություն ունի:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ