Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՆՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՀԼԱ ՉԿԱ»

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ  ԳԱԼՈՒ ՆՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՀԼԱ ՉԿԱ»


 

Վերջին օրերին մամուլը գրում էր այն մասին, որ  ԲՀԿ երկու պատգամավորներ` Հրանտ Դավթյանն ու Մերուժան Սիմոնյանը եւս հնարավոր է լքեն ԲՀԿ-ը: «Իրավունքը» Մերուժան Սիմոնյանից պարզեց` արդյոք  տարածված լուրերը համապատասխանում են իրականությանը: Պրն Սիմոնյանը, սակայն, հերքեց այն ասելով, որ այս պահին նման որոշում չկա: «Մենք հիմա միջոցառմանն ենք, չեմ  կարող խոսել, բայց ասեմ, որ հլա նման որոշում  չկա: Հենց լինի, բոլորը կիմանան - ասաց  պատգամավորը:

Հստակեցրինք` եթե պատգամավորն ասում է` «հլա  նման բան չկա», նշանակում  է, թե չի՞ բացառվում, որ կլքի կուսակցությունը: «Հետո»-ի մասին ոչ ոք չի կարող ասել, ընթացքն է ցույց տալիս»,- եզրափակեց պատգամավորը:

Հիշեցնենք` Մերուժան Սիմոնյանի անունը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ժամանակ, երբ, ըստ yerkir.am-ի տեղեկությունների, նրա ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրում մարմնավաճառներ են հայտնաբերվել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ