Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

12-ԱՄՅԱ ԱՂՋԿԱ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ «ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԽԱՂԱ՞ԼՆ ԷՐ

Արխիվ 12-16

12-ԱՄՅԱ ԱՂՋԿԱ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

 

«ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԽԱՂԱ՞ԼՆ ԷՐ


Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի տներից մեկում օրերս սահմռկեցուցիչ դեպք տեղի ունեցավ: Կախված վիճակում հայտնաբերվեց ազգությամբ եզդի 12-ամյա աղջնակ: Նախնական տեղեկություններովª տեղի ունեցածը ինքնասպանություն է: Եվ ահա Այգեշատի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենակ Սարդարյանը, խոսելով վեցերորդ դասարանի աշակերտուհու հետ կատարվածի մասին, ներկայացրեց հետեւյալը.

- Այդ օրը, ինքը, ընդհակառակը, շատ ուրախ տրամադրություն է ունեցել: Հաջորդ օրը հորեղբոր դստեր ծննդյան օրվա միջոցառմանը պետք է մասնակցեին, եւ հայրը պատմում է, որ անընդհատ մորն ու հորը ասել է` արագ վերջացնեն գործերը, որ միասին գնան խանութ` նվեր գնելու...

Չնայած իր տարիքին` շատ կազմակերպված, հավասարակշռված երեխա էր, սովորում էր բավարարից բարձր առաջադիմությամբ: Մեզ համար իսկապես անհասկանալի ու հանելուկ է, ու էդպես էլ երեւի կմնա, թե ինչն է էդ երեխայի ինքնասպանության պատճառը: Չնայած վերջին երեք օրը հիվանդ էր եւ դասի չէր հաճախում, բայց որեւէ տխրություն, տրամադրության անկում երեխայի մոտ չի նկատվել: Ինչ եղել-չի եղել, տասը րոպեի ընթացքում է եղել: Ծնողների մոտ էր, օգնում էր գյուղատնտեսական աշխատանքներում, հետո մոր հետ եկել է տուն` ջուր տանելու, եւ այլեւս հրաժարվել է նրա հետ դուրս գնալուց, ասել է, որ ավելի լավ է մնա տանը, իսկ մայրը գնա եւ շուտ վերադառնա: Հետո հարեւանները պատահաբար եկել են իրենց տուն, տեսել են երեխային արդեն կախված վիճակում եւ միանգամից իմաց են տվել ծնողներին:

Հիմնականում այն կարծիքն է, որ խաղ է արել, կախվելու ինչ-որ իմիտացիա, որն էլ անհաջող է ստացվել: Հայրը վստահ է, որ դուստրը կինոյում հաճախ է նման դեպքեր տեսել, երեւի այդ օրն էլ փորձել է` տեսնի, թե դա ոնց է լինում: Օղակ չկա, ուղղակի սովորական տուկի թելերով է խեղդվել: Որ մտել են, տեսել են, որ աթոռը շուռ եկած է եղել, իսկ ոտքերն ընդամենը տասնհինգ սանիտմետր էին գետնից բարձր:



ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ