Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում էին 9 շախմատիստներ: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Գաբրիել Սարգսյանը, ով 7.5 միավորով բաժանեց 5-23-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը 18-րդն էր: Սա այն դեպքում, որ դեռ 8-րդ տուրի արդյունքներից հետո հայ գրոսմայստերը առաջատարին զիջում էր ընդամենը կես միավոր: Սակայն 9-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Իվան Պոպովի հետ, ապա միավորները կիսեց Իլյա Իլյուշոնոկի հետ, իսկ վերջին տուրումª Կան Էմրեի հետ: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուս Եվգենի Նայերը, ով 11 հնարավորից հավաքել էր 8.5 միավոր:
Ինչեւէª մրցաշարի ընթացքն ամենեւին անհուսալի չէր, եւ մեր շախմատիստները բավականին լավ արդյունք էին ցուցադրում եւ հավակնում էին մրցաշարային աղյուսակում առաջատար դիրքերի, բայց մրցաշարի վերջնամասում ինչ-որ մի բան դարձյալ խանգարեց: Այսպիսովª 7 միավորով Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարն ավարտեց 36-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանըª 52-րդ տեղն էր եւ Հրանտ Մելքումյանըª 83-րդը: 6.5-ական միավորով Սամվել Տեր-Սահակյանը զբաղեցրեց 88-րդ տեղը, Կարեն Գրիգորյանըª 90-ը, իսկ Վլադիմիր Պողոսյանըª 110-րդն էր:
Հիշեցնենք նաեւ, որ առաջնությանը մասնակցում էր 250 շախմատիստ:
Իսկ ահա Եվրոպայի անհատական առաջնությանը գրեթե զուգահեռ Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում հայ գրոսմայստերներ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը եւ Արթուր Գաբրիելյանը անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր եւ 552 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 6-րդ եւ 14-րդ տեղերը:
Նշենք նաեւ, որ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հաստատել է ապրիլի 18-29-ը Չինաստանի Չենդու քաղաքում անցկացվելիք կանանց աշխարհի թիմային առաջնության մասնակիցների վերջնական կազմը: Չինաստանում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Ղազախստանի, Լեհաստանի, Եգիպտոսի եւ Հնդկաստանի թիմերը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ