ՕՍԿԱՆՅԱՆԸ` ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ
Արխիվ 12-16
ՕՍԿԱՆՅԱՆԸ` ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆНе плачь, девчонка, пройдут дожди,
Вардан вернется, ты только жди!
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8
Մարտի 8-ի ամենամեծ նվերը Նաիրա Զոհրաբյանն ստացավ` ԲՀԿ կուսակցությունը:
% % %
ՄԻԱՍԵՐ ԷՐ
Ըստ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի` Գագիկ Ծառուկյանից հետո Բազմասեր Առաքելյանի կուսակցությունը լքելը ցույց տվեց, որ նրա բազմասեր լինելը իրականությանը չի համապատասխանում:
% % %
ԲՀԿ-Ն ԼՔԱԾ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ
Մեզ ի՞նչ մնաց` մի հատ մանդատ, ուրիշ` ոչինչ:
% % %
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻՑ ԱՆԴԻՆ
Էլ չթողին գյուղ, կտուր, ելան սանիկ, սանամեր, խնամի ու գյուղապետ, ելան մոտիկ-հեռավոր, քաղաքապետ ու քավոր:
% % %
ԳՆԱՑՈՂԻ ԵՏԵՎԻՑ ԷԼ ԵՆ ԳՆՈՒՄ
(ԲՀԿ-ԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԲՀԿ-ի բերած, Ծառուկյանի տարած:
ՀԱՅՏԱՐԱՐՈԹՅՈՒՆ
Ծեր դեմոկրատը փնտրում է նոր "չաղ" բուրժուայի` բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու համար:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
% % %
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑՈՒ
ԺԱՌԱՆԳՆԵՐԸ
"Երբ ոչխարներին ղեկավարում է առյուծը, դա նորմալ երեւույթ է, բայց երբ ոչխարն է ղեկավարում առյուծներին, ողբամ քեզ Գյումրի քաղաք":
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
% % %
ՍԷՖԻԼՅԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
(Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ` ՍԷՖԻԼՅԱՆԸ ԵԿԵԼ ԷՐ ՈՒՐԻՇԻ ԿՆՈՒՆՔԻՆ ՀԱՐՍԱՆԻՔ ԷՐ ՈՒԶՈՒՄ,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ)
Ի՞նչ կնունք, պայթած կուսակցությունների հոգեհաց էր` իր օղորմաթաս ելույթներով:
% % %
ՊԵՏՐՈՍԻ ՆՈՐ ԿԱՂԱՊԱՐԸ
"Կենտրոն" հեռուստաընկերության վերջին ծրագրային փոփոխություններից հետո Պետրոս Ղազարյանին բաժին է հասել հայտնի մուլֆիլմի` "Վինի թուխի" դերը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
