БОЛЬШЕ НЕКУДА
Արխիվ 12-16
БОЛЬШЕ НЕКУДАԸստ Շավարշ Քոչարյանի` մարտի 13-ի ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը չի մասնակցում, քանի որ Հայաստանն այնպես է ինտեգրվել ԵՏՄ-ին, որ էլ դրա կարիքը չի զգացվում:
% % %
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ԼՏՊ-ԻՆ 1998Թ. ՄԻ ՀԱՏ "ՓՇՏ" ԱՍԻՆ` ՓԱԽԱՎ` Պ. ՀԱՅՐԻԿՅԱՆԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԼՏՊ-ի խաղը մինչեւ առաջին փշտ անելն ա:
% % %
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
Հիմնադիր նախագահն ինչ արեց, որ "Հիմնադիր խորհրդարանն" ինչ անի:
% % %
ԿԱՐԵՎՈՐԸ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է
Ըստ Սպորտի նախարարի` չնայած Ծառուկյանը քաղաքականությունը թողեց, բայց մնաց օլիմպիական բարձունքներում:
ԲՀԿ-Ի ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ
Արմատական, կառուցողական, հնազանդ եւ վերջապես ընդդիմադիր-իշխանամետ:
% % %
ՄԵՆԱԿ ԵՄ, ՏԽՈՒՐ ԵՄ,
ԿԱՄ ՍԱ ԱՐԴԵՆ ՎԵՐՋՆ Է
ԲՀԿ-ից հայտնում են, որ կուսակցությունից Բազմասեր Առաքելյանի հեռանալուց հետո երջանիկ եւ բազմասեր կուսակցությունը վերածվեց տաղտկալի եւ միասեռ կուսակցության:
% % %
ՈՐԲԱՑԱՎ
Ըստ ԲՀԿ վերնախավի` եթե ԲՀԿ-ն Ծառուկյանի հեռանալով կորցրեց կուսակցության լավ ղեկավարի, ապա որոշ ԲՀԿ-ականներ` նաեւ քաղաքական հորը եւ կերակրող ձեռքը:
% % %
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
(ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Իմ սեւ սիրտ` ձեր վարդագույն տոնավաճառ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
