Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՍԻՐԵԼԻԻՆ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ ՆՎԻՐԵՑ, ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆՆ ԷԼ` ՍՏԱՑԱՎ

Արխիվ 12-16

ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՍԻՐԵԼԻԻՆ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ ՆՎԻՐԵՑ, ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆՆ ԷԼ` ՍՏԱՑԱՎ

Մեկ ամիս շարունակ աղջիկները եւ կանայք հակառակ սեռի ներկայացուցիչներից սպասելու են շնորհավորանքներ, ծաղիկներ եւ գեղեցիկ խոսքեր, քանի որ կանանց միամսյակն է: Սա տոն է, որին սպասում են ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ, որպեսզի առօրյա հոգսերից գոնե մեկ օրով ազատվեն եւ իրենց սիրելիների հետ վայելեն օրը: Հայաստանում տարեցտարի ավելի մեծ շուքով են նշում կանանց միամսյակը, հետաքրքիր ու բազմաժանր միջոցառումներ` նվիրված միմիայն կանանց: Ծաղիկներից եւ այլ անակնկալներից զատ, յուրաքանչյուր կնոջ համար կարեւոր են ուշադրությունը եւ գեղեցիկ խոսքերը: "Իրավունքը" հետաքրքրվեց, թե հանրության համար հայտնի ու սիրված արտիստներն ինչ նվերներ են ստանում եւ նվիրում միամսյակի ընթացքում:

"ԻՄ ՆՎԵՐՆԵՐԸ ՄԻՇՏ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԵՆ ԵՎ ՃԱՇԱԿՈՎ"

Երգչուհի ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ համար կանանց միամսյակը կորցրել է իր նախկին համն ու հոտը, սակայն երգչուհին եւ նրան շրջապատող մարդիկ կարողանում են իրենց յուրաքանչյուր օրը տոն դարձնել. "Գեղեցիկ խոսքեր, ծաղիկներ ու անակնկալներ մարդիկ միշտ պետք է մատուցեն իրենց սիրելիներին, անկախ այն հանգամանքից` մարտի 8 է, թե` ապրիլի 7: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս ստացել եմ գեղեցիկ նվերներ, որոնց գերակշիռ մասը յուրօրինակ ծաղկեփնջեր են, որոնք ինձ նվիրել են իմ երկրպագուները եւ սիրելին: Իմ նվերները միշտ յուրօրինակ են եւ ճաշակով: Մարտի 8-ին աշխատանքի մեջ էի, բայց հիանալի օր անցկացրի":

"ԻՆՁ ՀԱՄԱՐ ԾԱՂԻԿՆԵՐ ՆՎԻՐԵԼԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ
ԱՎԱՆԴՈՒՅԹ Է"


Այս տարի Մարտի 8-ին դուդուկահար ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ իր սիրելիին նվիրել է ծաղիկներ. "Աշխարհի ամենագեղեցիկ նվերը ծաղիկներն են, այս տարի իմ սիրելիին գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեցի: Ինձ ծաղիկներ նվիրելը կարծես թե ավանդույթ է, երբ դրսում տեսնում եմ գեղեցիկ ծաղիկներ, դրանք անպայման բերում եմ տուն եւ նվիրում սիրելիիս: Չեմ կարող առանձնացնել, որեւէ մարտի 8, բոլորն էլ անցել են շատ լավ մթնոլորտում",- նշեց Կ. Սեյրանյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ