Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՐԹՈՒՐ ԱՖՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԻՆ

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԱՖՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԻՆ

Եվ այսպեսª օրերս հայտնաբերվեց Հայաստանում ՌԴ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դինª բաց տարածքում գտնվող բետոնե դիտահորում` կախված վիճակում: Նախնական վարկածովª տեղի է ունեցել ինքնասպանություն, ինչի մասին է վկայում նաեւ այն լուրը, որ Աֆյանը օրեր առաջ, թողնելով ծառայությունը, ընտանիքըª փախել էլ, քանի որ մեծ պարտքեր ուներ: Բայց ահա Արթուրի եղբայրը` Արկադի Աֆյանը, չի հավատում, որ եղբայրը կարող էր նման քայլի գնալ.
- Ես գիտեի, որ ինքը պարտքեր ուներ, բայց անհետանալուց օրեր առաջ գրավ էր դրել կնոջ թանկարժեք իրերըª պարտքերը մարելու համար եւ հանգիստ էր արդեն: Չեմ ուզում հավատալ, որ եղբայրս կարող էր պարտքերի համար նման դաժան ձեւով վարվել թե՛ մեր եւ թե՛ իր հետ, բայց փաստ է, որ էսօր եղբայրս չկա: Նրա մարմինն ընդհանրապես չի փոխվել, էնքան հանգիստ դեմքի արտահայտությամբ է մահացել:
Ինքնասպան եղած զինծառայողի եղբայրը նաեւ հաստատեց այն տեղեկությունը, որ Արթուրի գրպանից հայտնաբերել են միայն ծխախոտ եւ կրակայրիչ: Ի դեպ, այս փաստը, այսինքն, որ ինքնասպանությունից առաջ Արթուրը իր քայլի մասին որեւէ գրություն չի թողել, արդեն իսկ կասկածի տակ է առնում այդ վարկածը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ