Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԻ" ՀԵՐԹԱԿԱՆ "ՕՐԵՆՔՈՎ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ"ª ԷԺԱՆԱՑՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Արխիվ 12-16

"ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԻ" ՀԵՐԹԱԿԱՆ "ՕՐԵՆՔՈՎ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ"ª ԷԺԱՆԱՑՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ "Երեւան Ջուր" ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի վերանայվի մայրաքաղաքի խմելու ջրի սակագինը: Իհարկե, ինչպես ամեն տարի, այս անգամ էլ "Երեւան Ջուրը" արդարացում "կգտնի"` պայմանագրով նախատեսված իջեցման փոխարեն ջրի սակագինը հերթական անգամ բարձրացնելու համար: Կան եւ դեռ կլինեն խոսակցություններ, որ ջրի սակագնի բարձացման խնդրի տակ հաճախ բավականին "տարօրինակ" մանրամասներ կան: Եվ հիմա էլ շրջանառվում են լուրեր, որ ընկերության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ "Երեւան Ջրից" դուրս այլ ընկերություն են հիմնել, որը, այսպես ասենք, շուկայականին այնքան էլ չհամապատասխան գներով տարբեր ապրանք-ծառայություններ է մատակարարում "Երեւան Ջրին": Եվ, բնականաբար, նման գները կարող են եւ "նստել" ջրի վերջնական սակագնի մեջ: Այս տեղեկությունը պարզելու համար դիմեցինք "Երեւան Ջուր" ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանին, ով մեր վերոնշյալ հարցին այսպես արձագանքեց.
- Առաջին անգամ եմ լսում, բայց ամեն դեպքումª ճշտեք, թե որ ծառայությունների մասին է խոսքը, որպեսզի ես պատասխանեմ:
Իսկ ինչ վերաբերում է ջրի սակագնի վերանայման հայտը ներկայացնելուն, ապա մեր պարտավորությունն է ամեն տարի հայտ ներկայացնելը: Դա օրենքի պահանջն է, իսկ մենք իրավունք չունենք օրենք խախտել: Իսկ թե ինչ կորոշի, կքննարկի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, դա այլ խնդիր է:
Լավ, ասենք դա օրենքի պահանջն է: Բայց ինչպե՞ս է ստացվում, որ օրենքի պահանջով ներկայացվող այդ սակագնային հայտերը գրեթե միշտ թանկացման օգտին են: Չէ՞ որ արդեն գալիք տարի ¥մայիսի 30-ին¤ լրանում է ընկերության կառավարման 10-ամյա վերջնաժամկետը, մինչդեռ այդ պայմանագիրը նախատեսում էր վերջին տարում սահմանել 1 խմ ջրի համար 75 դրամ բազիսային ¥որը բոլոր ճշգրտումներով պետք է 100 դրամի էլ չհասներ¤, եւ ոչ դրանից մոտ երկուսուկես անգամ բարձր սակագին, որ մի հատ էլ հիմա են խոսում բարձրացումից: Իհարկեª "բացատրում" են, թե չե՞ք տեսնում դոլարը թանկացել է: Միայն թե "մոռանում" են, որ պայմանագրի կնքման տարումª 2006թ.-ին ունեինք դոլարի մոտ 450 դրամ սակագին, որը ներկայիս մակարդակից այնքան էլ չի տարբերվում: Իսկ թե նույն պայմանագրով սահմանած մյուս բոլոր չկատարված կետերի մասին ինչո՞ւ նույն ջանասիրությամբ չեն հիշում, ինչպես սակագնային հայտ ներկայացնելու մասին, դա էլ դժվար չէ հասկանալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ